Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյան. «Ես դեռ անելիք ունեմ սպորտում»

12
(Թարմացված է 09:52 12.04.2017)
Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը մոտ կես տարի դադարից հետո գորգ վերադարձավ հաղթանակով: Հայ ըմբիշը հաղթեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի.

«Էստոնիայի մրցագորգում տարած հաղթանակը ևս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում, Արսեն Ջուլֆալակյան մարզիկը կա: Ինքս համոզվեցի, որ բարդ ժամանակներն արդեն անցյալում են»,- ասել է մարզիկը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը:

Նա նշել է, որ Օլիմպիական խաղերից հետո հոգեբանական ծանր վիճակում է եղել:

«Ռիոյում այլ արդյունք էի ակնկալում, սակայն չստացվեց: Ինձ պետք էր վերականգնվել: Չէի ցանկանում մեծ սպորտից պարտությամբ հեռանալ: Երևի հենց այս միտքն ինձ մոտիվացրեց, որ շարունակեմ կարիերաս»,- ասել է Ջուլֆալակյանը:

Սիմոն Մարտիրոսյան
пресс-служба Национального олимпийского комитета

Նրա խոսքով` կարողացել է հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը և նորից սկսել է մարզվել:

«Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ գորգ, թե՝ ոչ: Բայց հետո իմացա, որ չորեքթաթ դիրքը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս դադարեցնելու մտքին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ըմբիշը:

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն կշարունակի մարզվել հավաքականի հետ.

«Լևոն Ջուլֆալակյանի հետ որոշեցինք, որ բաց թողնեմ Եվրոպայի առաջնությունը: Մարտից մարզվում եմ և մայիսին լիովին պատրաստ չէի լինի: Չեմ ցանկանում պարզապես մասնակցության համար հանդես գալ:

Մինչ այս մարզվում էի հավաքականում, սակայն առանձին ծրագրով, քանի որ այլ մրցաշարի էի պատրաստվում: Այժմ կրկին կլինեմ գլխավոր թիմի հետ: Եվրոպայի առաջնությունից հետո կշարունակեմ հավաքականի ծրագրով»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Русская версия

12