00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ծանրամարտիկների հաղթական ու մարտական վերադարձը

© Photo : press office of the NOC of ArmeniaСимон Мартиросян
Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ծանրամարտիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են մեդալներով և հայտարարել, որ չեն բավարարվելու եղածով։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար։

«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:

Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:

Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը նշել է, որ խորվաթական Սպլիտ քաղաքում նվաճած բրոնզն իր առաջին մեդալն է մեծահասակների մակարդակում, սակայն դրանով չի բավարարվելու և ձգտելու է չեմպիոնի տիտղոսի: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

© armnocՍոնա Պողոսյան
Сона Погосян - Sputnik Արմենիա
Սոնա Պողոսյան

«Հիմա արդեն կձգտեմ Եվրոպայի առաջնությունում հաղթելուն: Մինչև վերջին պահը մտածում էի՝ չորրորդը կլինեմ: Բայց պայքարի ընթացքում մարզիչս` Արման Ղազարյանն ասաց, որ անպայման մեդալ լինելու է»,- ասել է հայ ծանրամարտիկը։

Նա նշել է, որ սա մեծահասակների մեջ իր երրորդ մեկնարկն էր: Մինչ այդ մասնակցել է աշխարհի առաջնությանը և Ռիոյի օլիմպիական խաղերին:

«Արդեն վստահություն եմ ձեռք բերել ուժերիս նկատմամբ: Մեդալս նվիրում եմ տասնամյա եղբորս` Հակոբին, որը ևս ծանրամարտով է զբաղվում»,- ասել է Սոնա Պողոսյանը:

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն էլ «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոստացել է, որ չի հանձնվելու վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի հետ պայքարում։

«Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին: Իհարկե վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել և բաց չեմ թողնի հնարավորությունս»,- ասել է Գոռ Մինասյանը:

Լրահոս
0