ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. 2016 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանն ամուսնության առաջարկ է արել սիրած աղջկան:
28-ամյա հայ մարզիկի ընտրյալը երգչուհի, պարուհի Մակտինա Բեբիան է` Աբխազիայից:
«Բոլոր կանանց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում, բայց մեկն ինձ համար առանձնահատուկ է»,- Instagram-ի իր էջում գրել է Հարությունյանը: