00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբ Սերոբյան. «Ամեն ինչ կանենք սխալները շտկելու համար»

© Sputnik / Asatur YesayantsАкоп Серобян
Акоп Серобян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից մեդալներով վերադարձած հայ մարզիկներն ու նրանց մարզիչը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսել են իրենց նվաճումների ու հետագա անելիքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականը մարտի 20-26-ը Քաթարում անցկացված մրցումներում նվաճել է մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դեռևս մրցումների մեկնարկից առաջ նշել էր, որ թիմի մարզիկները ցանկալի մարզավիճակում չեն գտնվում, բայց կոնկրետ մրցումների ընթացքում տղաները կարողացել են ցուցադրել բավական հստակ վարժություններ։

Մեր հավաքականի կազմում աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Թովմասյանը, որն անգերազանցելի էր օղակների վարժությունում:

«Արթուր Թովմասյանը մրցումներից առաջ այնքան էլ լավ չէր կատարում իր վարժությունը, ու այդ պատճառով նրա ելույթի հետ կապված անհանգստություն կար: Բայց մրցումների ժամանակ ու նաև եզրափակիչում Արթուրը չնչին թերություններով, բայց շատ լավ ելույթ ունեցավ, ինչի շնորհիվ էլ գրավեց առաջին տեղը: Վահագն Դավթյանինն էլ մի փոքր չբավականացրեց եռյակ մտնելու համար, նա չորրորդն էր»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունում փայլեց նաև Արթուր Դավթյանը: Հայ մարմնամարզիկը կարողացավ եզրափակիչ դուրս գալ չորս մրցաձևերում, որոնցից երկուսում՝ հենացատկերում և նժույգաթափերի վրա, նա նվաճեց արծաթե և բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիչը չթաքցրեց իր գոհունակությունը Արթուր Դավթյանի ելույթից։

Гимнаст Ваагн Давтян во время выступления - Sputnik Արմենիա
Ալբերտ Ազարյան. «Նոր մարզագույք կստանանք Ֆրանսիայից»

«Հերթական անգամ Արթուր Դավթյանն իր տարիքին ոչ բնորոշ սառնասրտություն ու համախմբվածություն դրսևորեց մրցումների ընթացքում: Սա շատ կարևոր հատկանիշ է մարմնամարզիկի համար, որը սառը գլխով է մոտենում իր վարժություններին ու առանց շտապելու կամ հուզվելու կատարում դրանք: Արթուրին մենք արդեն նախապատրաստում ենք բազմամարտի մրցումներին, ու այդ առումով նա այս անգամ ապացուցեց, որ որոշ ժամանակ անց արդեն կարող է մրցել բոլոր վեց մրցաձևում»,- ասաց մարզիչը:

Ի դեպ, աշխարհի գավաթի խաղարկությունը այս անգամ արդեն անցավ նոր մրցակարգով, ինչը մեր հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով` ավելի է բարդացնում մարմնամարզիկների աշխատանքը: Կոնկրետ հենացատկերի վրա Արթուր Դավթյանը նոր պահանջների պատճառով չկարողացավ իր երկրորդ ցատկը կատարել այնպես ինչպես կուզենար։

«Մենք արդեն ստիպված ենք լինելու նոր ցատկ նախապատրաստել, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր: Մեր մարմնամարզիկները մեծ ներուժ ունեն, բայց նոր վարժություններ, այն էլ բարդության բարձր գնահատականներով նախապատրաստելու համար, երկար ժամանակ է հարկավոր: Եվրոպայի առաջնությունից հետո հուսով եմ` մենք արդեն կկարողանանք ցուցադրել այդ բարդ վարժությունները: Ընդ որում` այս ամենը վերաբերվում է ոչ միայն Արթուր Դավթյանին, այլ նաև մեր մյուս մարմնամարզիկներին»,- ասաց Թովմասյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունում անհաջողության մատնվեց փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որին չհաջողվեց հասնել եզրափակիչ: Պարզվեց, որ հայ մարմնամարզիկը նախադաստակի վնասվածք է ունեցել։

Акоп Серобян - Sputnik Արմենիա
Սերոբյան. «Պատանիների օլիմպիական վարկանիշ նվաճելը մեր ուժերի սահմանում է»

«Հարությունը մեր փորձառու մարմնամարզիկն է, ու նա դեռ բարձր արդյունքներ կունենա: Նժույգաթափերի վրա անհաջողության մատնվեցին ոչ միայն Հարությունը, այլ մի քանի շատ ուժեղ մարմնամարզիկներ այլ երկրներից: Իսկ մենք` ի դեմս Արթուր Դավթյանի, կարողացանք օգտագործել ընձեռված հնարավորությունը ու բրոնզե մեդալ նվաճեցինք»,- նշեց Թովմասյանը:

Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը մարմնամարզությունում ներկայացված էր երկու մարմնամարզիկներով: Իսկ հիմա մեր մարզիչները արդեն մտածում են թիմային պայքարին մասնակցելու համար, և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում»

«Թիմային պայքարին մասնակցելու համար շատ դժվար է վարկանիշ ձեռք բերելը: Բայց դե ոչ մի հեշտ բան չկա մարմնամարզությունում: Մենք արդեն բազմամարտիկներ պետք է պատրաստենք, որպեսզի կարողանանք հասնել ցանկալիին: Պարզապես այս դեպքում արդեն յուրաքանչյուր մարզիկի վրա պատասխանատվությունը կրկնապատկվում է, պետք է հաջող հանդես գան ոչ միայն իրենց, այլև թիմի համար»,- նշեց մարզիչը:

Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, և, ըստ հավաքականի մարզչի, աշխարհամասի առաջնությունում անհամեմատ դժվար է լինելու մեդալ վաստակելը։

«Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու շատ տիտղոսակիր մարմնամարզիկներ ու մեդալ նվաճելու համար մեր մարզիկները պետք է ավելի լավ հանդես գան»,- ասաց նա:

Մարզիչն արդեն տեսել է, թե ինչ թերություններ ունեն տղաները իրենց վարժություններում ու վստահեցնում է` ամեն ինչ անելու ենք սխալները շտկելու համար»:

Լրահոս
0