ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ «Ուոթֆորդի» հետ խաղում կարող էր ավելին անել` գոլի հեղինակ դառնալ, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:
«Ունեի 1-2 լավ հնարավորություն և պետք է աչքի ընկնեի: Նկատի ունեմ, որ այս խաղերում շատ հնարավորություններ չես ունենում, և, երբ դրանք առաջանում են, պետք է օգտվես դրանցից: Այդ պատճառով փոքր-ինչ հիասթափված էի ինձնից:Շատ էի ստանում գնդակը, փորձում էի պահեր ստեղծել և կայունություն հաղորդել թիմին:
Միակ բանը, ինչը պակասեց, դա գոլն էր, սակայն փորձում էի Մխիթարյանին և Մատային իմ շուրջ խաղալու տարբերակ տալ, վստահություն հաղորդել այս տղաներին:
Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայում «Սենթ էտյենի» հետ հանդիպումներին, ապա դրանք եզրափակչի են նման: Էական չէ, եթե մեզ հաջողվի առաջին խաղում լավ արդյունքի հասնել, քանի որ լավ արդյունքն անհրաժեշտ է երկու հանդիպումներում էլ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով և դարձել 173307։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Տվյալները թարմացվում են...
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 մարդ, կատարվել է 742038 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164085-ը։ Գրանցվել է մահվան 3208 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 820-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։



