Հենրիխ Մխիթարյան

«Բորուսիայում» չեն մոռանում Հենրիխ Մխիթարյանին

61
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ կապի մեջ է գերմանական ակումբի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ, որն այժմ հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թոմաս Տուխելը հայտարարել է, որ դեռ կապի մեջ են Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Երբ նա այսպիսի գոլ է խփում («կարիճ» հարվածով) կամ արդյունավետ փոխանցում կատարում, նա լիովին արժանի է դրան այդքան ծանր մեկնարկից հետո: Մեծ պատիվ էր մարզել Գյունդողանին և Մխիթարյանին: Կարող եմ միայն ուրախ լինել նրանց համար»,- ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին: Նրա տեղափոխման համար անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել:

Русская версия

 

61