ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Խաչիկ Չախոյան. 2016 թվականին Հայաստանը ներկայացնող ծանրորդների արդյունքները շատ գոհացնող են: Ռիոյի օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան արծաթե մեդալակիրներ, բայց միայն այդ արդյունքներով չէ, որ կարող է հպարտանալ ծանրամարտի Հայաստանի հավաքականը:
Տարվա ընթացքում, տարբեր տարիքային խմբերում մասնակցելով տարբեր մրցաշարերի, հայ ծանրորդները նվաճեցին 65 մեդալ, որոնցից՝ 26 ոսկե,19 արծաթե և 20 բրոնզե:
Մեծահասակները նվաճել են 8 ոսկի, 9 արծաթ և 3 բրոնզ: Երիտասարդները հայրենիք են բերել 8 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ և, վերջապես, պատանիներն իրենց ակտիվում գրանցել են 10 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալներ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ զրուցեցինք տարվա ձեռքբերումների և կորուստների մասին:
Վերը նշված թվերից երևում է, որ մենք ներկայումս ոչ միայն ունենք ազգային լավ հավաքական, այլ նաև` լավ հերթափոխ: Փաշիկ Ալավերդյանը գտնում է, որ ապագայում մենք լավ արդյունքների կհասնենք, եթե մեր պատանի և երիտասարդ ծանրորդների հետ կազմակերպված աշխատանք տանենք, որպեսզի օգտագործենք մեր մարզիկների ներուժը ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար.«Ես ուզում եմ մինչև իմ թոշակի անցնելը պահպանեմ մեր թիմի հաղթական ավանդույթները, ինչ-որ մի բան թողնեմ ինձ փոխարինողներին: Միանգամից արդյունք ցույց տալու համար չեմ ուզում դիմել կտրուկ քայլերի: Մեր ծանրորդների հնարավորությունները կօգտագործենք աստիճանաբար»,-ասում է Փաշիկ Ալավերդյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը նկատում է, որ Ռիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ վաստակած մեր երկու ծանրորդները՝ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, երիտասարդներ են` համապատասխանաբար 19 և 22 տարեկան: Արդեն իսկ պարզ է, որ մենք ունենք հնարավորություն նաև առաջիկա օլիմպիական խաղերում նոր արդյունքների հասնելու համար.«Երիտասարդական ու պատանեկան հավաքականների արդյունքները ցույց են տալիս, որ մենք, իրոք, ունենք շատ լավ մարզիկներ: Նաև ապագայի մասին պետք է մտածենք, որպեսզի ոչ միայն 2020 թվականին ունենանք լավ թիմ, այլ նաև 2024-ին»- ասում է Ալավերդյանը:
Այն հարցին թե 2016-ին սպորտային ամենաուրախ և ամենատխուր օրերը, որոնք են եղել, հավաքականի գլխավոր մարզիչը նշում է. «Օլիմպիական խաղերում Անդրանիկ Կարապետյանի չարաբաստիկ վնասվածքն ինձ շատ տխրեցրեց: Վստահ եմ, որ ոչ միայն ես տխրեցի, այլ ամբողջ մեր ազգը: Բայց եղան նաև օրեր, որոնք ինձ հնարավորություն տվեցին ավելի թեթև տանել Անդրանիկի վնասվածքը: Սիմոն Մարտիրոսյանը հիանալի մասնակցեց մրցումներին, իսկ Գոռ Մինասյանը անակնկալ մատուցեց ու բարձրացրեց այն կիլոգրամները, որոնք նույնիսկ մարզումների ժամանակ չէր բարձրացրել: Չմոռանանք նաև Ռուբեն Ալեքսանյանի մասին: Վնասվածքների պատճառով այս ծանրորդը չի կարողանում իրացնել իր ներուժը: Օժանդակ վարժությունների ժամանակ Ռուբենը կրծքից հրել է 272 կգ, բայց օլիմպիական խաղերում 254 կգ չբարձրացրեց: Ես կարծում եմ, որ Ռուբենը, որ 26 տարեկան է, դեռ իր խոսքն, անպայման, ասելու է մրցահարթակում»,-հավաստիացնում է մարզիչը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հիմնականում աչքի է ընկել թեթև և միջին քաշային կարգերում: Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, մեր ծանրորդները արդյունքի են հասնում ծանր և գերծանր քաշային կարգում.«Սա պարզապես բնության խաղն է: Այսօր մեզ մոտ ավելի հզոր մարզիկներ ենք տեսնում ամենածանր քաշային կարգերում: Բնությունն է, ի՞նչ կարող ենք անել: Հայաստանի առաջնությունում, եթե թեթև քաշային կարգերում պայքարի մեջ են մտնում առավելագույնը ութ մարզիկ, ապա գերծանր քաշային կարգում այդ թիվը զգալիորեն մեծանում է: Մենք էլ պետք է ընտրենք այն տղաներից, որոնք միջազգային չափորոշիչներին մոտ կիլոգրամներ են բարձրացնում»,-ասում է Ալավերդյանը:
Փաշիկ Ալավերդյանը ծանրամարտում ահռելի փորձ է կուտակել ու գտնում է,որ յուրաքանչյուր մարզիչ, լինի դա անհատական, թե հավաքականի, պետք է ունենա մրցավարական փորձ, որպեսզի կարողանա իր ծանրորդին լավ նախապատրաստել ցանկացած մոտեցման.«Իմ կարծիքով մրցավարական փորձը շատ մեծ դեր է խաղում մարզչական աշխատանքում: Այս ամենը վստահություն է տալիս մարզիկին` տակտիկական քայլեր կատարելու ժամանակ: Ծանրորդ արդեն գիտի, որ դու շատ լավ տիրապետում ես իրավիճակին ու ենթարկվում է ընտրված քաշերին»:
Գլխավոր մարզիչը նկատում է, որ ծանրամարտում շատ կարևոր է առաջին մոտեցումը, որի հաջող իրացման դեպքում հիմք է դրվում ապագա արդյունքին, այն հնարավորություն տալիս տակտիկապես շատ լուրջ քայլերի դիմել.«Մեր մարզաձևը անհատական է, և յուրաքանչյուր մարզիկի համար էլ առաջին մոտեցման համար անհատական մոտեցում է ցուցաբերվում: Կան մարզիկներ, որոնք նախավարժանքի ժամանակ իրենք են հուշում, թե ինչ քաշ պետք է պատվիրել: Կա նաև մեկ խնդիր, որ նախապես պատվիրված քաշից 20կգ պակասով չես կարող սկսել քո ելույթները: Ամեն դեպքում կան մարզիկներ, որոնք շատ են օգնում մարզչին, լինում են դեպքեր նաև, որ ծանրորդը շատ է վերցնում իր վրա, ու այստեղ արդեն պետք է մեր միջամտությունը»,-ասում է հավաքականի գլխավոր մարզիչը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։



