00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդային ֆուտբոլի լեգենդները. բրոնզաձույլ «ոսկին»

© YerevanПамятник легендарной футбольной команде "Арарат 73"
Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ–ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Ռուսաստանի քաղաքներում կտեղադրվի 11 ֆուտբոլիստի բրոնզե արձան, որոնց շարքում են Նիկիտա Սիմոնյանը, Իգոր Նետոն, Վսեվոլոդ Բոբրովը և ուրիշներ։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. Մոսկվայում մեկնարկել է «Ռուսական ֆուտբոլի լեգենդները. 20-րդ դար» բարեգործական նախագիծը`նվիրված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Ռուսաստանում 2018թ-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը։

Քանդակագործն ուզում է վերականգնել իր հեղինակային իրավունքները - Sputnik Արմենիա
Վերցրել են իմ միտքն ու խեղաթյուրել այն. քանդակագործը` «Արարատ–73» արձանախմբի մասին

Մոսկվայում, Սոչիում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Կազանում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Սարանսկում, Եկատերիբուրգում և Սանկտ Պետերբուրգում 11 մարզադաշտի մոտ կհայտնվի 11 լեգենդար ֆուտբոլիստի բրոնզե արձան։ Քանի որ նախագիծը ոչ պետական է, կազմակերպիչները նախատեսում են քանդակների ձուլման և տեղադրման գործում ներգրավել ձեռներեցներին։

«Այսպիսով, նրանք հրապարակավ կցուցադրեն հայրենական ֆուտբոլին նվիրվածությունը, հայրենասիրությունն իրենց քաղաքի հանդեպ և կհավերժացնեն իրենց անունները»,- «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է «ԿԻՐԱ» հայրենական հեղինակների մշակույթի և արվեստի աջակցության հիմնադրամի նախագահ Վլադիմիր Տիրտիշնիկովը։

Նրա խոսքով` յուրաքանչյուր քանդակը կարժենա 20 միլիոն ռուբլի։ Գործարարների հետ արդեն ընթանում են բանակցություններ, բայց առայժմ ոչ ոք չի հաստատել իր մասնակցությունը նախագծում։
Յուրաքանչյուր կոմպոզիցիան կազմված կլինի եռաչափ քանդակից և երեք պատվանդանից, որոնք հիշեցնում են երեք մրցանակային տեղերը։

Артур Петросян. Сентябрь, 1997 год - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հին ֆուտբոլիստ է

Դա արվելու է նրա համար, որպեսզի կարելի լինի կանգնել ցանկացած պատվանդանի վրա և լուսանկարվել կամ սելֆի անել խորհրդային ֆուտբոլի աստղի հետ։ Հենց խորհրդային, քանի որ, ինչպես ասել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, 21-րդ դարում առայժմ չկա մեկ ռուս ֆուտբոլիստ, որն այնքան հայտնի կլիներ աշխարհում, որքան ավագ սերնդի խաղացողները։

Խորհրդային ֆուտբոլիստների շարքից ընտրություն կատարելը բավական բարդ է եղել։ Որոշումը կայացվել է ոչ միայն Ռուսաստանի ֆուտբոլային միությունում, այլև ռուսական շրջաններում։

«Բոլորը հարցնում են, թե ինչու է Սոչիում հայտնվել Նիկիտա Սիմոնյանը, չէ՞ որ նա ապրել է Սուխումիում։ Բայց ես ծնվել եմ Արմավիրում և կարող եմ հպարտանալ, որ այս տարվա մարտին դարձել եմ քաղաքի պատվավոր քաղաքացի։ Ուստի Կրասնոդարի երկրամասի սպորտային հանձնաժողովն առաջարկել է իմ թեկնածությունը», — ասել է Սիմոնյանը։

Բրոնզաձույլ լեգենդները

Մնացած ռուսական քաղաքներում արագ որոշել են, թե ֆուտբոլիստներից ում արձանն է տեղադրվելու։ 

«Կալինինգրադում մեզ առաջարկեցին Սևա Բոբրովի թեկնածությունը, քաղաքը համաձայնեց։ Նիժնի Նովգորոդում կան իրենց աստղերը, բայց առաջարկեցին Վալենտին Իվանովի թեկնածությունը, որի հետ ես համաձայնվեցի։

Обладатели Кубка СССР по футболу 1973 года - игроки команды Арарат (Ереван) - Sputnik Արմենիա
«Արարատ 73»–ին նվիրված արձանախումբը կտեղադրվի «Հրազդան» մարզադաշտի մոտ

Սամարայում տեղադրվելու է Գալիմզյան Խուսաինովի արձանը, Կազանում` Վիկտոր Կոլոտովի։ Վոլգոգրադում համաձայնել են տեղադրել Վասիլի Երմասովի արձանը, Ռոստովում` Վիկտոր Պոնեդելնիկի, Սարանսկում` Էդուարդ Ստրելցովի»,- ասել է Սիմոնյանը։

Բացի նրանից, որ քանդակների կոմպոզիցիան այնպես է նախագծված, որպեսզի դրանց մոտ հնարավոր լինի լուսանկարվել, նախագծի հեղինակները հոգ են տարել այն մասին, որ այն հնարավոր լինի «ընդլայնել»։

«Շատ մարզադաշտերում մարզիկները զբաղվում են այլ մարզաձևերով։ Հնարավոր է՝ քաղաքները ցանկություն ունենան հավերժացնել մարզիկների բրոնզաձույլ արձանները, որոնք մեծ արդյունքների են հասել այլ մարզաձևերում», — ասել է լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը։

Լրահոս
0