Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել շաբաթվա լավագույն խաղացող

0
(Թարմացված է 21:50 09.12.2016)
Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի արդյունքներով հավակնում է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հավակնում են Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի կոչմանը։

Ցուցակում ներառված է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բացել է Լուգանսկի «Զարյայի» հետ խաղի հաշիվը և առաջին գոլը խփել «կարմիր սատանաների» կազմում։ Մխիթարյանի օգտին կարելի է քվեարկել այս հղումով։

0