Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան. «Երկար էի սպասել այս գոլին»

38
(Թարմացված է 11:40 09.12.2016)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»–«Զարյա» հանդիպման մասին, որի ժամանակ նա գոլի հեղինակ էր դարձել։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպայի լիգայի 6-րդ տուրի խաղում (2:0) գոլի հեղինակ դառնալուց հետո հայտնի ու սիրված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր տպավորությունների մասին է պատմել «Ֆուտբոլ 1»/ «Ֆուտբոլ 2» հեռուստաընկերություններին:

Նրա խոսքով` թեև խաղադաշտը շատ վատն էր, բայց անգլիական թիմի ֆուտբոլիստները փորձում էին անել այն ամենը, ինչ ակնկալվում էր նրանցից։

«Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլը հեշտացրեց մեր խնդիրը։ Երկար էի սպասել այս գոլին: Այժմ պետք է գոլի հեղինակ դառնալ «Օլդ Տրաֆորդում»»,- ասել է ֆուտբոլիստը:

Նա նշել է, որ խաղից առաջ չի մտածել գոլի մասին. գլխավորը հաղթանակն էր:

«Ես տեսա, որ Ռունին ազատ գոտի ստեղծեց ինձ համար: Ուզում էի փոխանցում կատարել նրան, սակայն արդեն ուշ էր: Կար տարբերակ շրջանցել Ռաֆայելին, և ես արեցի դա ու մեն-մենակ դուրս եկա դարպասապահի դեմ»,- պատմել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ հիմա արդեն գլխավորն Անգլիայի առաջնության վրա կենտրոնանալն է: Հետո կլինի վիճակահանությունը:

«Պետք է հաղթենք բոլոր խաղերում և հասնենք եզրափակիչ»,- եզրափակել է ֆուտբոլիստը:

38