Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

78
(Թարմացված է 10:16 09.12.2016)
Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային»:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Զարյա» խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 2:0: Հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մանչեսթերյան թիմի կազմում մեր ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփեց:

Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվեց խաղի 86-րդ րոպեին:

Խմբային փուլի արդյունքով՝ 6 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը:

78
թեմա:
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան. Մանչեսթեր Յունայթեդի գոլերը (21)