ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Արթուր Պետրոսյանի նշանակումից 11 օր անց Հայաստանի հավաքականը ԱԱ-2018 թվականի ընտրական խաղում գերկամային հաղթանակ տարավ Չեռնոգորիայի թիմի նկատմամբ` տոնելով առաջին հաղթանակը մեծ ընդմիջումից հետո:
Չեռնոգորիայի հետ խաղը նորանշանակ գլխավոր մարզչի համար դեբյուտայինն էր: Հանդիպման առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում էր 0:2 հաշվով, և, եթե անկեղծ լինենք, ոչ ոք չէր հավատում թիմի հաղթանակին: Արթուր Պետրոսյանը Sputnik Արմենիան խոստովանել է, թե այդ պահին ինչ էր մտածում որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։
«Որպես ֆուտբոլիստ չեմ հիշում, թե ինչ եմ մտածել, իսկ որպես մարզիչ ես հավատում էի, որ կարող ենք փոխել խաղի ընթացքը: Վստահ էի մեր ֆուտբոլիստների կարողություններին: Չորսօրյա մարզումներից ընթացքում ես տեսա, թե ֆուտբոլիստներն ինչքան նվիրված են իրենց գործին, ու զգացի հաղթանակի հասնելու նրանց մեծ ցանկությունը»,- ասաց Պետրոսյանը:
Մարզիչի կարծիքով` մեր թիմի բախտն ինչ-որ տեղ բերեց, քանի որ ֆուտբոլիստները կարողացան երկրորդ խաղակեսի հենց սկզբում գրավել մրցակցի դարպասը, և ակնհայտ դարձավ, որ Արտակ Գրիգորյանի խփած գնդակից հետո խաղի ընթացքն իսկապես փոխվեց:
Արթուր Պետրոսյանը բավական երկար ժամանակ ապրել է Շվեյցարիայում։ Ավելի քան 10 տարի նա Հայաստանի հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստի` Հարություն Վարդանյանի հետ հանդես է եկել «Ցյուրիխում»: Հետո հենց այս թիմում էլ սկսել է մարզչական աշխատանքը։
«Ես Շվեյցարիայում ոչ մի դժվարության չեմ հանդիպել: Ինձ շատ լավ ընդունեցին: Միակ խնդիրս լեզվի իմացությունն էր, ու ես սկսեցի արագ տեմպերով յուրացնել նոր լեզուն: Ինձ շատ օգնեց Հարություն Վարդանյանը»,- ասաց Պետրոսյանը։
Պարզվում է, որ նա արդեն խաղալու ընթացքում է որոշել, որ հետագայում մարզիչ է դառնալու։
«Երբ մենք հեռացանք «Յանգ Բոյզից», մի քանի առաջարկ ունեի. «Ցյուրիխ», «Բազել» ակումբներն ինձ առաջարկներ արեցին: «Ցյուրիխի» հետ պայմանագրում նշեցինք, որ կարիերան ավարտելուց հետո կաշխատեմ ակումբում որպես մարզիչ: Արդեն այն ժամանակ ես որոշել էի, որ ֆուտբոլից հեռանալ չեմ կարող: Ինձ համար ուրիշ աշխատանք հետաքրքիր չէր»,- ասաց նա:
«Ցյուրիխում» Պետրոսյանը երկար ժամանակ աշխատել է թիմի երիտասարդ հարձակվողների հետո, հետո նույն աշխատանքը կատարել նաև հիմնական թիմի հարձակվողների հետ։
«Մենք հարձակվողներին սովորեցնում էինք գոլ խփել: Եվ այդ գործում որոշակի հաջողությունների հասանք: Այսօր մեր մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն եմ համարում այն, որ Ադմիր Մեհմեդին խաղում է «Բայերում» իսկ Յոսիպ Դրմիչն էլ Մյունխենգլադբաղի «Բորուսիայում»: Իսկ բարձրագույն խմբի պրոֆեսիոնալների հետ աշխատանքը ինձ մեծ փորձ տվեց»,- ասաց Հայաստանի հավաքականի մարզիչը:
Պետրոսյանը երկար տարիներ մեր հավաքականի լավագույն ռմբարկուն է եղել` խփած 11 գնդակներով. ավելի ուշ այդ ռեկորդը գերազանցեց Հենրիխ Մխիթարյանը: Նա պատասխանեց նաև այն հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ մեր հավաքականը հարձակողական ոճ է նախընտրելու։
«Ենթադրել կարելի է: Ես ուզում եմ, և բոլոր մարզիչներ են ուզում հարձակողական ֆուտբոլ խաղալ: Սակայն յուրաքանչյուր խաղից առաջ մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպիսի կազմով ենք խաղալով, ով է պատրաստ կամ ով չի կարող խաղալ: Եվ բնական է, որ մեր մարտավարությունը կախված է լինելու նաև մրցակցից: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով նոր կընտրենք մեր ստրատեգիան յուրաքանչյուր խաղից առաջ»,- նշեց Պետրոսյանը:
Մեր հավաքականի արդյունքներից և խաղից ելնելով` ոչ բոլոր մարզիչները կհամաձայնվեին գլխավորել թիմը, քանի որ շատ մեծ պատասխանատվություն էր: Պետրոսյանն իր քայլը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Ես երկու տարի առաջ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից արդեն հրավեր ստացել էի, բայց այն ժամանակ ես պատրաստ չէի առաջին թիմը գլխավորել: Հիմա արդեն այլ բան է: Լեհաստանի հետ հանդիպումը հույս ներշնչեց, որ մեր թիմը կարող է արդյունքի հասնել: Թիմը ներուժ ունի: Եվ ամենակարևորը` ես զգացի, որ կարող եմ աշխատել ազգային հավաքականում»:
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է խաղալ ազգային հավաքականում, հետաքրքիր էր իմանալ, թե արդյոք այդպե՞ս է նաև մարզչական գործում։
«Կարծում եմ, որ մարզիչներից յուրաքանչյուրն էլ ձգտում է աշխատել ազգային հավաքականում, որովհետև դա մեծ պատիվ է: Ես էլ էի երազում: Չէի պատկերացնում, որ այսքան շուտ է լինելու, բայց ստացվեց և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասաց Պետրոսյանը:
Զրույցի վերջում Արթուր Պետրոսյանը նշեց, որ լավ ֆուտբոլիստ դառնալու համար միայն տաղանդը բավարար չէ: Հարկավոր է նվիրվածություն, աշխատասիրություն և նպատակին հասնելու մեծ ցանկություն։ Ըստ նրա` ահա այսպես կարելի է դառնալ հավաքականի անդամ և ուրախություն պարգևել հայ ֆուտբոլասերին:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել



