ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլիստ Գևորգ Հարությանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակին հրավիրել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական: Սակայն Գևորգն ի վերջո մնաց Ռուսաստանի հավաքականում: Հետո էլ հայ ֆուտբոլիստը չկարողացավ ներկայանալ մինչև 19 տարեկանների հավաքական: Խնդիրը քաղաքացիությունն էր:
Գևորգ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում խաղալու դեպքում քաղաքացիություն պետք է ստանա, իսկ Ռուսաստանում լեգեոներների սահմանափակում կա, և «Ռուբինը» բնականաբար չի ուզենա ևս մեկ լեգեոներ ունենալ: Չնայած նրան, որ Հարությունյանը խաղում է «Ռուբին»-2-ի կազմում:
«Հպարտ եմ, որ հայ եմ և շատ ուրախ Ռուսաստանի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Ռուբինի» կազմում հանդես գալու համար»,- Sputnik Արմենիային ասաց երիտասարդ ֆուտբոլիստը, որը ծնվել է Դմիտրովգրադ քաղաքում ու ֆուտբոլով սկսել է զբաղվել ավագ եղբոր հորդորով:
Գևորգը Հարությունյանը պատմեց նաև իր երազանքների մասին:
«Ես երազում եմ խաղալ Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի լավագույն թիմերում: Դա ինձ ինքնահաստատվելու ու հայ ազգին նոր ճանաչում բերելու հնարավորություն կտա»,- ասաց նա:
19-ամյա ֆուտբոլիստը շատ լավ արագություն ունի և լավ է խաղում «երկրորդ» հարկում: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի հայ ֆուտբոլիստի հետագա կարիերան միլիոնների խաղում: Իհարկե շատ լավ կլիներ, եթե Գևորգ Հարությունյանը մեր հավաքականի կազմում հանդես գալու իրավունք ստանար: Հատկապես, որ հավաքականն ուժեղ ֆուտբոլիստների կարիք ունի. դրա վկայությունն էր մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական խմբի մրցաշարը, որն ավարտվեց նոյեմբերի 15-ին Երևանում, և որում Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ձախողվեց:
Երեք հանդիպումներ անցկացնելուց հետո մեր թիմը միավոր չվաստակեց` պարտվելով բոլոր խաղերում, բացի այդ, մեր թիմը երեք խաղում խփեց մեկ ու բաց թողեց 10 գնդակ: Պարզ է, որ Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի արդյունքն անբավարար էր համարվելու:
Այս տարիքային խմբում մեր մարզիչները շատ հաճախ կանգնում են բարդ ընտրության առջև: Ֆուտբոլիստների թիվն այնքան էլ շատ չէ, որ ընտրության մեծ հնարավորություն լինի: Համենայն դեպս մեր թիմի խաղում ոչ մի լավ բան տեսնել չհաջողվեց:
ՀՖՖ-ն մեծ աշխատանք է կատարում արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հայտնաբերելու ու տարբեր տարիքային հավաքականներ հրավիրելու համար, բայց ոչ միշտ է, որ «դրսից» եկած ֆուտբոլիստներն արդարացնում են սպասելիքները: Որոշ դեպքերում էլ հայազգի ֆուտբոլիստները որոշակի խնդիրների առջև են կանգնում, մասնավորապես, եթե Ռուսաստանի քաղաքացի են: Ինչպես օրինակ եղավ Գևորգ Հարությունյանի դեպքում, որը փաստաթղթերի պատճառով չկարողացավ գալ Հայաստանի հավաքական:
Գևորգ Հարությունյանի դեպքում կարևորը հիմա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալն է: Գևորգը դեռևս չի ընդգրկվել «Ռուբինի» հիմական թիմի կազմում, բայց դրա համար բոլոր նախադրյալները կան: Մենք էլ շարունակենք հետևել հայ ֆուտբոլիստի կարիերային ու հուսանք, որ հաջողություններն անբաժան կլինեն 19-ամյա ֆուտբոլիստից:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



