Ֆուտբոլի Հայաստանի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Չեխիայում

23
(Թարմացված է 10:01 31.08.2016)
Հրավիրված 23 ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը, ի դեպ, Հայաստան–Չեխիա խաղը չի ցուցադրվի հայկական եթերում։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախօրեին առաջին մարզումն անցկացրեց Չեխիայում` ընկերական խաղից առաջ, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հայաստանի թիմը մարզվեց Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, որտեղ օգոստոսի 31-ին` Երևանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկեցին մի քանի տակտիկական սխեմաներ։ Ֆուտբոլիստները նաև աշխատեցին հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման վրա։

Նշենք, որ Հայաստան-Չեխիա հանդիպումը Հայաստանի հեռուստաընկերություններից ոչ մեկով չի ցուցադրվելու:

23