ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ներկայացնում ենք 27-ամյա Միհրան Հարությունյանի գրառումը` որոշ կրճատումներով:
«Ավարտվեցին XXXI-րդ Օլիմպիական խաղերը: Չեմ կարողանում կողմնորոշվել ինչից սկսել, բայց առաջինն ինչ կուզեի ասել, դա խորին շնորհակալությունն է բոլոր այն մարդկանց, որոնք չխուսափեցին Ռիո-2016-ի եզրափակչում իմ գոտեմարտի շուրջ կարծիք հայտնել:
Շնորհակալ եմ ձեր ահռելի աջակցության համար: Շնորհակալ եմ, որ հենց սկզբից ինձ հետ էիք և հիմա էլ շարունակում եք լինել: Իմ ազգի կողմից ահռելի աջակցություն եմ զգում: Նույնը նաև ամբողջ աշխարհի տարբեր ազգությունների ու հավատքի մարդկանց կողմից:
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվանդան, լսել իր երկրի օրհներգն ու տեսնել իր երկրի դրոշի բարձրացումը. ես բացառություն չեմ: Իմ ողջ կյանքի ընթացքում օլիմպիական այդ բարձունքին եմ ձգտել: Այդ ծանր ճանապարհի համար ահռելի ուժ է ներդրվել: Ես ապրել ու երազել եմ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության մասին, և այդ երկար սպասված պահը վրա հասավ:
Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Բայց որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, համբերություն ունեցա ոչինչ չձեռնարկել, որովհետև Ռիո-2016-ի սպասումով էի:
Հույս ունեի, որ անարդարությունների ժամանակները վաղ թե ուշ անցյալ կդառնան: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին 150-ից ավելի օր չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածքները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունն ուղակի գողացվեց…
Մի՞թե ողջ մարզական աշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ինձ. շատերներն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:
Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, որովհետև ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք:
Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին արծաթե մեդալներ նվաճելու առթիվ:
Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս պայքարում էի ոչ միայն իմ անունի, այլ նաև իմ հայրենիքի ու ընտանիքիս համար, որոնք մինչև վերջ աջակցել են ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը: Իմ հարազատների ցավն ամեն ինչ խլացնում է…
Հ.Գ. Պետք չէ վիրավորել սերբին (Դավոր Շտեֆանեկ), նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն ենք կազմում: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։
Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:
ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ԱԺ։ Նրա այցելությունից առաջ ՀՀ ոստիկանական ուժերն ԱԺ–ի տարածքում խիստ ավելացել էին, իսկ ԱԺ պատուհաններից լրագրողները նկատել էին զինված դիպուկահարների։



