Флаг Армении в Рио-2016. Армянские спортсмены болеют за Артура Алексаняна

Հայ ըմբիշները կմրցեն թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ

27
(Թարմացված է 19:14 16.08.2016)
Հարությունյանը և Ալեքսանյանը կիսաեզրափակչում կմրցեն ադրբեջանցի և թուրք մարզիկների հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ռիո դը Ժանեյրոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում ըմբիշներ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը հասան կիսաեզրափակիչ:

66 կգ քաշային կարգում Հարությունյանը քառորդ եզրափակչի մենամարտն անցկացրեց Հարավային Կորեան ներկայացնող Հանսու Ռյուի հետ ու հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին 2:1 հաշվով:

Քառորդ եզրափակչում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գերվստահ հաղթանակ է տարել ռումինացի Ալեքսուս Ցիուրարիուի նկատմամբ՝ 8:0 հաշվով:

Եզրափակչի ուղեգրի համար Հարությունյանը կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաևի, իսկ Արթուր Ալեքսանյանը` թուրք Չենկ Իլդեմի հետ:

27