00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վնասվածք ստացավ նաև բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը

© SputnikРИО-216. боксер Владимир Маргарян на олимпийском ринге
РИО-216. боксер Владимир Маргарян на олимпийском ринге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օլիմպիադայում բռնցքամարտի մրցումներում Հայաստանը դեռևս ունի երեք մարզիկ:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Վլադիմիր Մարգարյան — Ռոնիել Իգլեսիաս մրցավեճը կայացավ 69կգ քաշային կարգում օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակչում: Կասկածից էլ վեր է, որ հայ բռնցքամարտիկը մենամարտում էր այս քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի գլխավոր հավակնորդի հետ:

Ռինգ դուրս գալու ճանապարհին երևաց, որ հայ բռնցքամարտիկը մարտական տրամադրվածությամբ է ներկայացել այս մենամարտին: Բայց հայ օլիմպիականներին երկրորդ օրն անընդմեջ հետապնդում է վնասվածքը: Այս դեպքում առաջին իսկ ռաունդի մեկնարկում մերձամարտի նետվելիս հայ մարզիկը բախվեց կուբացուն ու հոնքի վնասվածք ստացավ:

Մենամարտը երկու անգամ ընդմիջվեց, քանի որ բժիշկներն անընդհատ ստուգում էին հայ մարզիկի վնասվածքի վտանգավորության աստիճանը: Ու երկրորդ դադարից հետո բժիշկները որոշեցին չթույլատրել Վլադիմիր Մարգարյանին մենամարտել, ու հայ մարզիկի համար գրանցվեց պարտություն, նա դուրս մնաց հետագա մրցապայքարից:

Андраник Карапетян - Sputnik Արմենիա
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Մարգարյանի մարզիչ Արման Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ եթե մարզիկին մրցավարը երկրորդ անգամ է բժշկի մոտ տանում, ապա ավտոմատ կերպով մենամարտը դադարեցվում է։ Ըստ նրա` մարզիկը կարող էր շարունակել մենամարտը, պարզապես բռնցքամարտի կարգն է այդպես։ Նրա խոսքով` վնասվածքը կար դեռ առաջին մենամարտից և հարվածից նորից բացվեց։

Նշենք, որ օլիմպիական խաղերի առաջին մենամարտում Մարգարյանը հաղթել էր Ֆիջին ներկայացնող Ուինսթեն Հիլին:

Բռնցքամարտի մրցումներում Հայաստանը դեռևս ունի երեք մարզիկ:

Իրենց առաջին մենամարտերում հաղթանակ են տարել Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը: Մրցումները դեռ չի սկսել Նարեկ Աբգարյանը:

Հիշեցնենք, որ այսօր վնասվածք էր ստացել նաև ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը` դուրս էր ընկել նրա արմունկը։

Լրահոս
0