Անդրանիկ Կարապետյան

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

92
(Թարմացված է 19:15 11.08.2016)
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրում վարժությունում ծանրաձողը բարձրացնելիս Կարապետյանը վնասվածք էր ստացել և հանվել հետագա պայքարից։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ռիոյի դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցող հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չունի, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Ըստ հաղորդման` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկն է դուրս ընկել:

«Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել: Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:

Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում»,- ասված է հաղորդման մեջ:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀԱՕԿ-ը հաղորդել էր, որ այսօր հրում վարժությունում երկրորդ մոտեցման ժամանակ ծանրաձողը բարձրացնելիս Կարապետյանը վնասվածք էր ստացել և հանվել հետագա պայքարից։

92