Օլիմպիական խաղեր

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց ևս մեկ մարզիկով

14
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի ուղեգիրը: Հարությունյանը նորմատիվը կատարել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով նրան թույլատրել է նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Մինչ այս, Հայաստանն աթլետիկայից ուներ 4 ուղեգիր, որոնք նվաճել էին վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը և հեռացատկորդ Ամալիա Շարոյանը:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր:

 

14