Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ Անգլիա

25
Հնարավոր է` Լոնդոնի «Արսենալն» առաջիկայում հայտարարի Դորտմունդի «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի —Sputnik. Ինչպես վստահեցնում է The Sun-ը, ակումբներն արդեն պայմանավորվել են տրանսֆերի մասին, և լոնդոնցիները 27 տարեկան կիսապաշտպանի համար պատրաստ են 25 միլիոն ֆունտ վճարել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի երկարաձգել պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ:

Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից, անցկացրել է 140 հանդիպում և 41 գոլի հեղինակ դարձել:

 

25