Հարոյանը 3-րդ համարի մարզաշապիկով է

Կասպարով. Իրանական ակումբի` Հարոյանից հրաժարվելը քաղաքական որոշում է

32
(Թարմացված է 10:31 08.06.2016)
Իրանական «Տրակտոր Սազի» ֆուտբոլի ակումբը հունիսի 6-ին հայտարարել էր «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ թիմի` թուրք և ադրբեջանցի երկրպագուների դժգոհությունների պատճառով որոշում է կայացվել համաձայնագիրը չեղյալ համարել:

Ներկայացնում ենք այս թեմայով հարցազրույց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ, ով նախկինում հանդես է եկել իրանական «Տրակտոր Սազի» ակումբում: Հարցազրույցը վարել է Armsport.am-ը։

- Տեղյա՞կ եք, որ Վարազդատ Հարոյանի` «Տրակտոր Սազի» տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունից ժամեր անց ակումբը որոշել է այն խզել:

— Այո, այդ ակումբի մամուլի քարտուղարն, ով ինձ հետ կապ է պահպանում, առավոտյան զանգահարեց և ասաց, որ երկրպագուները լավ չեն ընդունել Հարոյանի տեղափոխության մասին լուրը: Ակումբի նախագահը չի դիմացել ճնշմանը: Դրանից հետո արդեն սպասելի էր, որ պայմանագրից հրաժարվելու որոշում կկայացվի, որովհետև այնտեղ լրիվ այլ մշակույթ է: Եթե երկրպագուները ցանկանան, կարող են ակումբի նախագահին կամ մարզչին հանել իրենց զբաղեցրած պաշտոններից:

- Դուք 2008/09 մրցաշրջանում հանդես եք եկել այդ ակումբում: Ձե՞զ ինչպես էին վերաբերվում:

— Իմ խաղալու ժամանակ նման բան չկար: Ինձ այնտեղ շատ լավ ընդունեցին: Բոլորն էլ գիտեին, որ հայ եմ: Նույնիսկ, երբ դրանից հետո այլ թիմերի կազմում արտագնա հանդիպման էի գնում Թավրիզ, տեղի երկրպագուներն ինձ միշտ լավ էին վերաբերվում: «Տրակտոր Սազին» ժողովրդական թիմ է: Իրանում հավանաբար 2-րդ կամ 3-րդ ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է:

- Այդ դեպքում ո՞րն է վերաբեմունքի նման կտրուկ փոփոխության պատճառը:

— Հավանաբար Արցախում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները: Քաղաքական պահ է: Լարվածություն միշտ եղել է: Դեպքեր են եղել, երբ հայ համայնքին են ճնշել, սակայն Թեհրանից թույլ չեն տվել, որ կոնֆլիկտը խորանա:

- Նման պարագայում ինչպե՞ս էիք հարմարվում այնտեղ բնակվելուն:

— Իմ հետ որևէ խնդիր չի եղել: Չնայած նշեմ, որ պարսկերենից բացի` իրենց սեփական լեզուն ու ավանդույթներն ունեն:

- Այդ ամենը հաշվի առնելով, ըստ Ձեզ, «Տրակտոր Սազին» ինչո՞ւ էր ուզում պայմանագիր կնքել Հարոյանի հետ:

— Նրանց մարզիչն ու ակումբի ղեկավարությունը որոշ ժամանակ հետևել են Վարազդատի խաղին: Գտել են, որ նա անպայման օգուտ կտա թիմին: Հավանաբար, երկրպագուների կողմից նման արձագանք չեն սպասել: Ափսոս, որովհետև «Տրակտոր Սազին» շատ լավ թիմ է: Հաճախ հանդես է գալիս Ասիայի Չեմպիոնների լիգայում: Հարոյանը հնարավորություն կունենար ուժեղ առաջնությունում խաղալ, ինչպես նաև լավ ֆինանսական պայմաններ ապահովել: Հետագայում կարող էր ավելի լավ թիմ տեղափոխվել:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» 24-ամյա ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը «Տրակտոր Սազիի» հետ պայմանագրի խզումից հետո պայմանագիր է կնքել մեկ այլ իրանական ակումբի` «Փադիդեի» հետ: «Փադիդեն» Իրանի ավարտված առաջնությունում ընդհանուր վաստակած 39 միավորով զբաղեցրել է աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

32
Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղի կկառուցվի

13
(Թարմացված է 16:26 24.06.2021)
Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում:

«Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ընդհանուր ներդրումը կազմել է 160000 ԱՄՆ դոլար, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար: Խնդրի լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի:

Спортивный стадион в Арташате
Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկ այլ որոշմամբ՝ արտադպրոցական դաստիարակության ծրագիր իրականացնող «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» և «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ներին հատկացվել է 5 մլն 645 հազար դրամ՝ հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:

13
թեգերը:
մարզադաշտ, Արտաշատ
Ըստ թեմայի
Լևոն Աղասյանը հաղթել է եռացատկի Եվրոպայի առաջնությունում
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Արոնյանն ու ևս 5 շախմատիստ Հայաստանը կներկայացնեն ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությունում
Левон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия

Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

41
Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը Սոչիում։ Եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սոչիում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող հայ շախմատիստները իմացել են իրենց մրցակիցներին։ Մրցաշարի աղյուսակը հրապարակել է ՖԻԴԵ–ն։

Հայաստանի 2021 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը առաջին փուլում կհանդիպի ալժիրցի Բիլել Բելասենի հետ, իսկ Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի Վենեսուելայի ներկայացուցիչ Պեդրո Ռեյես Մարտինեսը, Հայկ Մարտիրոսյանն էլ ուժերը կչափի զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիի հետ։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ` Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, պայքարի մեջ կմտնեն երկրորդ շրջանում։

Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը Սոչիում։ Եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Մրցաշարի մրացնակային ֆոնդը 1 892 մլն դոլար է։

Արոնյանն ու ևս 5 շախմատիստ Հայաստանը կներկայացնեն ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությունում

41
թեգերը:
մրցաշար, մրցանակ, հայ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Grand Chess Tour մրցաշարում
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Արոնյանը Grand ChessTour շախմատային սերիայի երկրորդ փուլի առաջատարների թվում է
Տարոն Տոնոյան

Մարզպետները գյուղապետներին կանչում են ու ասում՝ դիմում գրեք, հեռացեք. Տարոն Տոնոյան

0
Տարոն Տոնոյանի խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը ՀՀ դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե դատախազությունից ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ արդարադատություն պահանջելու:

«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետներին կանչում են և ասում ՝ դիմում գրեք ու հեռացեք: Որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք: Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

«Չի՛ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,–ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

0
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Մարզպետ, Գյուղապետ, Տարոն Տոնոյան
Ըստ թեմայի
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել