Канатка в Татеве

Հայկական երկնքում առաջին անգամ բեյսջամփերները շոու կանցկացնեն

80
(Թարմացված է 14:32 04.06.2016)
Հայաստանի Տաթևի վանական համալիրի տարածքը մի քանի օրով կվերածվի էքստրեմալ սպորտի գոտու: Առաջին անգամ բեյսջամփերները տպավորիչ շուո կցուցադրեն` իրականացնելով բարդ և վտանգավոր թռիչքներ. նրանք կբացեն իրենց պարաշյուտները 320 մետր բարձրությունից

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ամբողջ աշխարհի հայտնի պրոֆեսոինալ բեյսջամփերները (BaseJumper) թռիչքներ կկատարեն 320 մետր բարձրությունից` «Տաթևեր» ճոպանուղու սրահից, հայտնեց BASE Fest փառատոնի կազմակերպիչ Վիկտորյա Ափոյանը:

Նրա խոսքով` նման էքստրեմալ միջոցառում առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

«Պարաշյուտային դիսցիպլինայի եռակի չեմպիոն Գլեբ Վորևոդինը պրոֆեսիոնալ բեյսջամփերների թիմ է հավաքել: Ինքը` Գլեբը, հայտնի և տիտղոսավոր բեյսջամփեր է», — ասաց Ափոյանը:

Sputnik-ի զրուցակիցն ավելացրեց, որ Վորևոդինն ընտրել է աշխարհի լավագույն բեյսջամփերներին Տաթևի փառատոնին մասնակցելու համար:

Կան բեյսերներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից, որոնց թվում այնպիսիք, որոնք իրենց սեփական ավտոմեքենաներով են Շվեյցարիայից Հայաստան գալիս:

«Սկսնակ և անփորձ մարդիկ չեն կարող մասնակցել փառատոնին, քանի որ բեյսերը պետք է պարաշյուտով գոնե 300 թռիչք կատարած լինի», — ասաց Ափոյանը:

Նրա խոսքով` սա իսկապես էքստրեմալ սպորտաձև է։ Ընդհանրապես այն նվազագույն կետը, երբ պարաշյուտիստը պետք է քաշի օղակն ու բացի պարաշյուտը, որպեսզի չընկնի, 600 մետրն է: Սակայն Տաթևի փառատոնի մասնակիցները ստիպված կլինեն թռիչքն իրականացնել 320 մետր բարձրությունից:

Ափոյանը նաև ավելացրեց, որ համապատասխան պայմանագիր ստորագրելով` իրենց կյանքի համար պատասխանատվությունը, չնայած ապահովագրությանը, յուրքանչյուր մարզիկ ինքն է կրում:

Base Fest փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 5-10-ը: Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև անցկացնել քայլարշավ, բացօթյա մարմնամարզության դաս, բոլորին իր ցնցող ելույթը կներկայացնի DJKaroPillz-ը, ինչպես նաև կլինեն շաթլներ, որոնք կտանեն մինչև միջոցառման վայրը, խաղահրապարակներ և foodcourt:

80