Արխիվային լուսանկար

Տարբեր ժամերի հոսանքի անջատումներ են լինելու Երևանում և 7 մարզում

145
(Թարմացված է 09:05 22.07.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չեխովի փ․ 15 շենք, Ավան՝ 3, 5, 6, 8, 10, 12 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1, 2 նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տներ, Ավան՝ 7-րդ փողոցի 5-րդ նրբանցքի սեփական տներ, Արցախի փ. 138 սեփական տներ, Սարմի 103 սեփական տներ, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մուրացանի փ. 11-17 սեփական տներ և Նոր Արեշ 3փ. 1-17; 12փ. 20-41 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնանյան առանձնատուն, Սարի Թաղ 1-9 շարքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Բաղրամյան պող. 75 շենք, Ծարավ Աղբյուրի փողոցի բոլոր շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6/2, 6ա, 8, 10 շենքեր, Արարատյան փողոցի սեփական տներ, Արարատյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Մանթաշյան փ․ 6, 4/2, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 9 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ․25, 26, 27, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժանի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան փողոցներ մասնակի և ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-13:00 Լուսառատ, Ուրցաձոր, Դաշտաքար, Շաղափ գյուղեր, Փոքր Վեդի գյուղ մասնակի,

10:00-14:00 Գեղանիստ և Գետափ գյուղեր մասնակի,

10:00-16:00 Նորաշեն, Ներքին Դվին, Վերին Դվին գյուղեր, Հնաբերդ, Վերին Արտաշատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:30-16:00 Դիտակ, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, Արաքսավան և Հովտաշեն գյուղեր,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-15։00 Շատին գյուղ մասնակի,

10։00-16։00 Ազատեկ, Զառիթափ, Զեդեա և Փոռ գյուղեր,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։00–16։00 Վարդենիկ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00–15։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզում՝

10:00-16:00 Գյումրի քաղաք՝ Սախարովի հրապարակի մերձակա տարածք, Վ. Սարգսյան և Մ. Խորենացի փողոցների հարակից տարածքներ,

Լոռու մարզում՝

11:00-15:30 Տաշիր քաղաք՝ 3-11 թաղամասեր, Արցախի, Ջահուկյան, Էրեբունի, Խանջյան, Կամոյի, Շահումյան, Սայաթ-Նովա, Վ. Սարգսյան, Դպրոցականների, Միչուրինի, Անտառային, Կոմարովի, Աբովյան, Նալբանդյան, Գորկի, Կոմիտասի և Շատալովի փողոցներ,

Սյունիքի մարզում՝

10:30-17:00 Շաքի, Իշխանասար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Ընկերությունից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ՀԷՑ–ը էլեկտրաէներգիայի լավագույն մատակարարն է Կովկասում` ըստ CFI.co ամսագրի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

145
թեգերը:
Մարզ, Երևան, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Լույս, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

21
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

21
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը
Ամպամած եղանակ

Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

58
(Թարմացված է 18:07 23.07.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, բայց +38-ից չի անցնի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը` +38, կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +20-ից +22։

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

58
թեգերը:
Անձրև, Կարկուտ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Վրացական կողմը ցույց է տվել` ինչ փուլում է Լարսի ճանապարհի շինարարությունը. լուսանկարներ
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Նոր ռեկորդ Հայաստանի աշխատատեղերի շուկայում. գրանցված աշխատողների թիվը շարունակում է աճել
Российские миротворцы провели гуманитарно-медицинскую акцию в селе Ванк (13 июля 2021). Карабах

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը

0
(Թարմացված է 11:17 24.07.2021)
Խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ են փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը սննդամթերք են հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ԼՂ–ում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

0