Արխիվային լուսանկար

Ինչ պետք է իմանալ «Դելտա» մանրէահիմքի մասին, և երբ Հայաստանը կբախվի COVID-19–ի 4-րդ ալիքին

181
Ներկա պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում կառավարելի է, սակայն առողջապահության նախարարության մասնագետները քաղաքացիներին կոչ են անում պատվաստվել և խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանում շուտով կարող է կորոնավիրուսի 4-րդ ալիք բռնկվել։ Հաշվի առնելով օրական միջին աճը, կարելի է պնդել, որ մենք մտնում ենք այսպես կոչված նոր պիկի ձևավորման փուլ։ Որոշ մասնագետների գնահատականներով` արդեն այս աշնանն իրավիճակը կարող է լրջորեն բարդանալ։

Բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանի խոսքով` երկիրը կորոնավիրուսի երեք պիկ է ունեցել. 2020 թվականի ամռանն ու աշնանը, ինչպես նաև 2021 թվականի գարնանը։ Դրանից հետո թվերը սկսել են նվազել։ Սակայն հիմա նոր աճ է գրանցվում։

«Այս պահին չորրորդ ալիքի մասին չենք խոսում, բայց նրա ձևավորման միտում կա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նա նշեց, որ ցուցանիշները դեռ քիչ թե շատ կայուն են, ու թեև թվերը աստիճանաբար աճում են, խոսել ամենօրյա կտրուկ աճի մասին` չի կարելի։ Այնուամենայնիվ, ամեն օր կորոնավիրուսով վարակվելու 150-200 նոր դեպք է արձանագրվում և 3-4 մահ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է։

«Դելտա» մանրէահիմք և պատվաստում

Այս պահին երկրում շրջանառվող COVID-19–ի տարբեր մանրէահիմքերի հետ կապված տվյալները շատ չեն։ Հայտնի չէ նաև կորոնավիրուս տարած քաղաքացիների հստակ թիվը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` բացահայտված դեպքերի թիվը գերազանցել է 227 հազարը։ Այդ պատճառով համաճարակաբանները, այդ թվում և Բադալյանը, առավել ընդունելի լուծում են համարում պատվաստումը։

«Պատվաստումը հզոր զենք է, դրա համար ավելի ակտիվ է պետք ներգրավվել այդ գործընթացում», – ասաց Բադալյանը։

Մասնագետը նշեց, որ շատ երկրներում, որտեղ բնակչության գոնե կեսը պատվաստվել է, կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման և մահացության դեպքերի նվազման միտում է նկատվում։ Նրա խոսքով` պատվաստումն իրավիճակը կառավարելի է դարձնում։

Բադալյանը խրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տալիս պատվաստվել, քանի որ վիրուսը ռիսկային խմբի քաղաքացիների համար մահացու է։ Նրա գնահատականներով` խրոնիկ հիվանդությունները, ըստ էության, պատվաստման համար հակացուցված չեն։

Նա ընդգծեց, որ Հայաստանում կրկնավարակների թիվը դեռ հստակ հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուս տարած մարդկանց մոտ իմունիտետը վիրուսի նկատմամբ կարող է պահպանվել մինչև մեկ տարի։ Այդ պատճառով հատկապես Covid տարած մարդկանց պատվաստումը թույլ կտա վիրուսի նկատմամբ ավելի ուժեղ իմունային պատասխան ձևավորել։

AUA հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն իր հերթին չբացառեց, որ «Դելտա» մանրէահիմք կարող է լինել նաև Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն արդեն կա հարևան երկրներում և ավելի վարակիչ է, քան մյուսները։

«Մեր երկրում ավարտվել է երրորդ ալիքը, ավելի պասիվ շրջան է եղել, սակայն հայտնաբերված դեպքերի աճի միտում կա, քանի որ տպավորություն է, թե մարդիկ ընդհանրապես մոռացել են վիրուսի մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Մասնագետը միակ ելքը տեսնում է պատվաստման մեջ։ Ըստ նրա` մարդիկ պետք է հասկանան, որ եթե հիմա պատվաստվեն, 5-10 շաբաթ հետո ավելի պաշտպանված կլինեն վիրուսից։

Նրա գնահատականներով` «Դելտա» մանրէահիմքի վիրուսով կարող են վարակվել նաև նրանք, ովքեր արդեն հիվանդացել են։

Իսկ ի՞նչ է ասում առողջապահության նախարարությունը

Ինչպես հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, այս փուլում Հայաստանում աշխատանքներ են տարվում «Դելտա» մանրէահիմքի վարակման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Նա նշեց, որ մեծ հաշվով` պատվաստումը թույլ կտա կանխել նոր մանրէահիմքերի տարածումը։

Խաչատրյանն ընդգծեց, որ երկիր նոր մանրէահիմքերի ներթափանցումը կանխելու համար Հայաստանը մուտքի հստակ կանոններ է սահմանել ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար։

Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիները մուտք գործելիս պետք է ներկայացնեն COVID-19–ի ՊՇՌ թեստի բացասական արդյունքով սերտիֆիկատ (թեստը պետք է արված լինի ՀՀ տարածք մուտք գործելուց առաջ 72 ժամվա ընթացքում) կամ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստման սերտիֆիկատ (երկու դեղաչափ)։ Երկրորդը պետք է ներարկված լինի երկիր մուտք գործելուց առնվազն 14 օր առաջ։

ՊՇՌ թեստի հետ կապված ֆինանսական ծախսերն իրականացվում են ժամանողի հաշվին։

Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզվով։

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

181
թեգերը:
Մանրէահիմք, Սպուտնիկ V, «AstraZeneca» պատվաստանյութ, Pfizer պատվաստանյութ, պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1957)
Ըստ թեմայի
Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. նախարարության ուղեցույցը
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետեր կգործեն նաև Սյունիքի մարզում
Հայաստանում ոչ բոլոր զբոսաշրջիկները կկարողանան պատվաստվել. նախարարություն
Իրավիճակը վերահսկելի է. նախարարը ներկայացրել է պատվաստումների վիճակագրությունը
Ավանեսյանը չի բացառում, որ որոշ խմբերի համար պատվաստումը պարտադիր դառնա
Երևան

Երեկոյան ժամերին կանձրևի, քամին էլ կուժգնանա. եղանակի տեսություն

88
(Թարմացված է 18:21 30.07.2021)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, օգոստոսի 3- 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր. ՀՀ-ն և Հորդանանը տուրիզմի ոլորտում կհամագործակցեն

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Ջորջ և Ամալ Քլունիները կրկին երկվորյակ կունենան

Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օգոստոսի 31–ի գիշերը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։

88
թեգերը:
Հայաստան, Արցախ, Երևան, եղանակ, Անձրև, Քամի, շոգ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Պատվաստում

Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում