Նուբար Աֆեյանն ու ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը

Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան

99
(Թարմացված է 20:14 21.07.2021)
ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի միջև տարբերություններ, իհարկե, կան, բայց դա պատվաստումից հրաժարվելու առիթ չպիտի լինի։ Այս մասին Երևանի Բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ամերիկյան «Մոդեռնա» դեղագործական և բիոտեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ շեշտելով, որ բոլոր պատվաստանյութերն էլ վստահաբար չպատվաստվելուց ավելի լավ են:

Ректор ЕрГМУ Армен Мурадян встречает Нубара Афеяна
Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի Բժշկական համալսարան

«Դու կարող ես քո կյանքը վտանգի ենթարկել: Դա քո որոշումն է: Բայց և վտանգի ես ենթարկում ուրիշներին», - ասել է Աֆեյանը։
Նա, սակայն, չի մեղադրում այն մարդկանց, որոնք անվստահությամբ են վերաբերվում պատվաստանյութերին, քանի որ նման ճգնաժամ, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է, նախկինում չի եղել:

Նուբար Աֆեյանն ընդգծել է, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն: «Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:

Ректор ЕрГМУ Армен Мурадян и Нубар Афеян в библиотеке университета
Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի Բժշկական համալսարան

Պատվաստանյութերի նկատմամբ հանրության վերաբերմունքը Աֆեյանը համեմատել է բժշկի նշանակած դեղորայքն ընդունելու կամ վիրահատության անհրաժեշտության հետ, որոնք ևս որոշակի ռիսկ պարունակում են, բայց կոչված են պաշտպանելու էլ ավելի մեծ վտանգից։

Հավելենք, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

Ректор ЕрГМУ Армен Мурадян вручает сертификат почетного доктора ЕрГМУ Нубару Афеяну
Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
99
թեգերը:
Moderna պատվաստանյութ, Նուբար Աֆեյան, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
Ըստ թեմայի
Եվրահանձնաժողովը հաստատել է COVID-ի դեմ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
Նուբար Աֆեյանը միլիարդատեր Է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ
Пациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

0
Առաջարկվում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։

Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

 Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:  

0
թեգերը:
Հայաստան, ՀՀ գլխավոր դատախազություն, հոգեբուժարան
Լիլիթ Բասյան

Լիլիթ Բասյանը խոստովանել է, որ իր կյանքում նոր տղամարդ կա

144
(Թարմացված է 16:57 27.07.2021)
Լիլիթ Բասյանը փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որում երևացող շքեղ ծաղկեփունջը հավանաբար ստացել է հենց այդ տղամարդուց։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Սննդաբան Լիլիթ Բասյանը (Բաբասյանը) Instagram–իր էջի «սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել՝ անդրադառնալով նաև անձնական բնույթի հարցերի։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնալուծությունից մեկուկես տարի հետո Լիլիթը խոստովանել է, որ իր կյանքում նոր տղամարդ կա։

Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին տարածվում, թե Լիլիթը պատրաստվում է նոր ընտանիք կազմել։ Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ Լիլիթը Instagram–ի «սթորի» բաժնում լուսանկար հրապարակեց մի տղամարդու հետ, որի դեմքը չէր երևում։

Այսօր հետևորդներից մեկը հարցրել է` արդյոք ճի՞շտ են ընտրյալ ունենալու մասին լուրերը։ Լիլիթն ի պատասխան փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որում շքեղ ծաղկեփունջ է երևում, և գրել է. «Այո»։

«Ուժեղ կնոջ խոսքեր». ինչպես է Լիլիթ Բաբասյանը հաղթահարում բարդ իրավիճակները

Ավելի վաղը Լիլիթը պատասխանել էր հարցին, թե իսկապե՞ս չի ների դավաճանությունը։ «Այլևս երբեք։ Ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է դավաճանել հոգին։ Չէ՞ որ խնդիրը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր դավաճանության մասին է։ Ես գիտեմ, որ իմ մեջ կա ամեն ինչ, որպեսզի երջանկացնեմ տղամարդուն։ Եթե ես սիրում եմ, ապա իմ սերը ֆանատիկ է։ Ես ապրում և շնչում եմ այդ սիրով։ Մի՞թե արժե ինձ կորցնել»,– գրել էր սննդաբանը։

Լիլիթին նաև մասնագիտական հարցեր են ուղղել նիհարելու մասին և շնորհակալություն հայտնել իրենց ոգեշնչելու համար։ Սննդաբանը նշել է, որ իր համար էլ հետևորդների արդյունքներն են մոտիվացիա դառնում։

Հիշեցնենք` դեռևս 2019 թվականի վերջին սոցցանցերում և մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բաբասյանն այլևս միասին չեն։ Զույգի բաժանման մասին սկսեցին խոսել, երբ Լիլիթն իր ծննդյան 27-րդ տարեդարձը որոշեց նշել ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում: Լիլիթը սոցցանցային իր էջերից ջնջեց ամուսնու հետ բոլոր լուսանկարներն ու փոխեց ազգանունը` Բաբասյանից դառնալով Բասյան։

Պաշտում եմ ձեր հայկականությունը. Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին

Ավելի ուշ Լիլիթը խոստովանեց, որ իրենց բաժանման պատճառը Ալեքսանդրի դավաճանությունն է։

Զույգն ամուսնացել էր 2012 թվականին։ Նրանք մեկ որդի ունեն, որն արդեն 6 տարեկան է։

Ինչո՞ւ չեք նիհարում. սննդաբան Լիլիթ Բաբասյանն ունի այս հարցի պատասխանը

144
թեգերը:
տղամարդ, Լիլիթ Բաբասյան