Գյումրի

Պապիկյանը Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումներ է խոստանում

111
(Թարմացված է 15:27 21.07.2021)
Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցնում է, որ Գյումրիում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումներ է խոստանում։

Այս մասին Պապիկյանը գրառում է արել Facebook-ում` հայտնելով, որ դրանք իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում`ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

«Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև` Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում»,– նշում է Պապիկյանը։

Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցնում է, որ Գյումրիում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները։

Գյումրիում դիմակավորված անձը թալանել է տարեց ամուսիններին ու կրակել տղամարդու ուղղությամբ

Պապիկյանը նաև լուսանկար է հրապարակել, որում կարմիրով նշված են այն ճանապարհները, որոնք պետք է նորոգվեն, կապույտով՝ արդեն նորոգվածները։

111
թեգերը:
Ներդրում, Գյումրի, Սուրեն Պապիկյան
Ըստ թեմայի
Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կհամալրվի նոր էլեկտրագնացքներով. Պապիկյան
Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել
Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ. լուսանկարներ
Կովն ու հովիվը

Հայաստանում քանի՞ մարդ է սիբիրյան խոցով վարակվել. նախարարության պատասխանը

25
Վարակման դեպքեր հայտնաբերվել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել», - նշեցին գերատեսչությունում՝ ընդգծելով, որ դեպքերից ոչ մեկը մահվան ելքով չի եղել։

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ էին արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, լինում է խոտակեր կենդանիների (կովեր, ոչխարներ, այծեր) մոտ: Մարդիկ կարող են վարակվել վարակված կենդանիներից կամ վարակված կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Սիբիրյան խոցի հիմնական կլինիկական արտահայտումները մաշկային են, քիթ-կոկորդի, աղիքային, թոքային։

25
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կով, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր. կան հոսպիտալացվածներ
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ
Լամպ

Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հատվածներում

64
(Թարմացված է 10:03 28.07.2021)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 35, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-351 սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ռոստովյան փ. 34, 36 շենքեր և 2-50 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տներ,

11:00-17:00 Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23, 25, 27 փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23փ. 1/2 շենք, Արաբկիր 25փ. 2-2/1 շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 27 դպրոց, SPS բենզալցակայան, քաղ․Գ․Մաթևոսյան, քաղ․Ա․Ազատյան, թիվ 3 մանկական հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զոհրապի, Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Արազի և Իսակովի փողոցներ մասնակի,

10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։30-14։30 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս մասնակի,

11։00-15։00 Վարդահովիտ գյուղ մասնակի,

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ջրվեժ՝ «Հայմարմար» քարի ատրադրամաս,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,

13։00-16։00 Փյունիկ, Ձորակ գյուղեր, Հրազդանի տարածաշրջան՝ Փյունիկի դպրոց, ԵՊՀ, ԵՊՃՀ ուսումնական բազաներ, «Հասմիկ», «Լուսաբաց», «Նաիրիտ», «Բազե, «Նորալուսին», «Հեքիաթ» մանկական ճամբարներ, «Կիլիկիա» հանգստյան տուն, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության բջջային կայան,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–14։00 Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00–15։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ճամբարակ քաղաք մասնակի, Ներքին Ճամբարակ, Մարտունի, Դպրաբակ, Թթուջուր, Գետիկ, Անտառամեջ, Այգուտ, Կալավան, Մնացավան, Բարեպատ գյուղեր, «Գրիար» ՓԲԸ, «Էյ Էն Ջի» ընկերություն, «Գետիկ-1», «Էրիկ» ՓՀԷԿ-եր,

14։00–15։00 Վարդաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Սառնաղբյուր գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

64
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, անձրև կգա նույնիսկ Երևանում. եղանակի տեսություն
«Կրթական համակարգը հոգեվարքի մեջ է». ո՞րն է բուհերում մեծ քանակով թափուր տեղերի պատճառը
Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ
Коровы на пастбище

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել

0
(Թարմացված է 10:49 28.07.2021)
Հակառակորդի հետ գիշերվանից սկսած փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ ու զոհեր։
0
թեգերը:
կրակոց, Սահման, Ադրբեջան, Հայաստան