Լամպեր

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում

246
(Թարմացված է 09:37 21.07.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նորոգման աշխատանքներ է իրականացնելու մայրաքաղաքում և մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Հովնանյան առանձնատուն, Արամի փ. 24, 24ա, 26 շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դ․ Վարուժան թաղամասի 4, 5, 6, 7, 8 շենքեր, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տներ, Ավան՝ 7-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների սեփական տներ, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Ա․ Շահինյան փողոցի սեփական տներ, Նորք՝ Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ թաղ. 301-305 սեփական տներ, Նորքի 7, 9, 10, 11, 13 փողոցների սեփական տներ, Նորք՝ 13 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք՝ 7-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալյան փ. 8(13) շենք և Թոթովենցի փ. 2/1 շենք,

11:00-16:00 Նոր Արեշ 1-62 սեփական տներ, Արեշ 1փ. 6-15 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Արեշ 4փ. 1-59 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 սեփական տներ, Ռոստովյան փ. 125-150 սեփական տներ,

11:00-17:00 Մարգարյան 1-ին նրբ․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6/2, 6ա, 8, 10 շենքեր, թիվ 52 դպրոց, Շարուրի փ․ 5/5ա, 5/5, 5ա, 13, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 166-169 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15/4 շենք, «Ջրային կառույցներ» ՓԲԸ, «Աբսեո-Արտ» ՍՊԸ, քաղ․ «Կ․Մկրտչյան», «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ, քաղ․ «Դ․Սարգսյան», քաղ․ «Բ․Կարնազյան», քաղ. «Ա․Զարգարյան», քաղ․ «Ա․Սահակյան», «Կանաչապատում և շրջակա միջավայր» ՍՊԸ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ, «Երքաղլույս» ընկերություն,

Կոտայքի մարզում՝

11։00-13։00 Ջրվեժ գյուղ, Գետամեջ և Արզնի համայնքների «Արմեդնա» ՍՊԸ, Ա/Ձ «Իվան Հովհաննիսյան», «Կարեն Նիկոյան» Սեփականատեր, «Ռ․ Մելքոնյան և ընկերներ» ՍՊԸ, Ա/Ձ «Ռ․ Մելքոնյան», Սեփականատեր «Մհեր Ադամյան», Ա/Ձ «Բալաբեկ Քոչարյան» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-14։00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, «Սուսամբար», «Զվարթնոց», «Դելտա Արմենիա», «Աէրոֆլոտ», «Գրանդ հոթել», «Յուգափել» հանգստյան տներ, մանկապարտեզ, դպրոց, Կոտայքի թեմի առաջնորդարան, Կուսատուն հնաստան, սերվիս կոմունալ, պոմպակայան, «Վեոն Արմենիա» ընկերության բջջային կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,

12։00-14։00 Առինջ, Զառ և Սևաբերդ գյուղեր,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–16։30 Մարտունի քաղաք՝ Զիրոյան, Գետափնյա, Պռոշյան, Թումանյան, Երևանյան, Սայաթ-Նովա, Կոմիտասի, Նարեկացի, Պ․Սևակի, Արցախի, Շահումյան, Կամոյի, Զ․ Անդրանիկի փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից». Սանոսյանի կիրակնօրյա թեթև հումորը և Ակունքի մասին լուրը

Շիրակի մարզում՝

10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան համայնքի Ախուրյանի առողջական կենտրոն, Մոր և մանկան առողջական կենտրոն, Ոստիկանության Ախուրյանի բաժին, ԱԱԾ Ախուրյանի բաժին, «Արդշինբանկ» և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ընկերություններ, Ախուրյանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ և քոլեջ, մանկապարտեզներ, Հացի գործարան և հարակից տարածքների սպառողներ,

11:00-17:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, Գտաշեն, Կամխուտ, Արեգնադեմ գյուղեր և տարածքի բջջային օպերատորներ,

10:00-16:30 Աշոցքի տարածաշրջան՝ Զույգաղբյուր, Կարմրավան գյուղեր, Աշոցքի կենտրոնական մաս և 3-րդ թաղամաս:

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետեր կգործեն նաև Սյունիքի մարզում

246
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Հայաստան
Ամպամած եղանակ

Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

29
(Թարմացված է 18:07 23.07.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, բայց +38-ից չի անցնի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը` +38, կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +20-ից +22։

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

29
թեգերը:
Անձրև, Կարկուտ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Վրացական կողմը ցույց է տվել` ինչ փուլում է Լարսի ճանապարհի շինարարությունը. լուսանկարներ
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Նոր ռեկորդ Հայաստանի աշխատատեղերի շուկայում. գրանցված աշխատողների թիվը շարունակում է աճել
Արխիվային լուսանկար

Խմած տղամարդը Վանաձորում փորձել է կրկնակի քվեարկություն անել. գործն ուղարկվել է դատարան

26
(Թարմացված է 23:54 23.07.2021)
Հանցագործությունն ավարտին չի հասցվել ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ հաղորդագրության՝ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ավելի ուշ՝ կրկին փորձել։

«Նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով»,- նշված է գրառման մեջ։

Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով (հանցափորձ, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)։

Այսօր քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը։

Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ

26
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Վանաձոր, քվեարկություն
Ըստ թեմայի
Քվեարկության օրը մոտ 110 հազար քաղաքացու անձնագիր չի «աշխատել». Վարդևանյան
Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն
Քվեարկության արդյունքները Փաշինյանի համար «պյուռոսյան հաղթանակ» են դարձել․ Աբաս Ջումա
Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել. լուսանկար

20
Հանրահայտ դերասանը հրապարակել է կնոջ ու նորածին որդու լուսանկարը։ Ակնհայտ է, որ նա երջանիկ է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ է հայրացել։ Ուրախալի լուրը նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Անեչկան լույս աշխարհ բերեց իմ որդի Վասիլիին։ Ուռա՜։ Մենք ավելի շատացանք: Շնորհակալություն քեզ, հարազատս», - գրել է դերասանը և կնոջ ու նորածնի հետ լուսանկար հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Безруков (@s_bezrukov)

Փոքրիկը Բեզրուկովի և նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի երրորդ զավակն է։ Նրանց դուստրը` Մաշան, արդեն 4 տարեկան է, իսկ որդին` Ստեփանը` 2։ Բեզրուկովը ևս երկու երեխա էլ (աղջիկ ու տղա) ունի դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից։

20