Հապալաս և մոռ

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս ենք ուտում

75
(Թարմացված է 15:38 20.07.2021)
Բժիշկները կախարդական մուգ կապույտ հատապտուղները նշանակում են հատկապես դիաբետիկներին ու վատ տեսողություն ունեցողներին: Ինչպե՞ս է հապալասն ազդում մեր օրգանիզմի վրա:

Լավացնում է տեսողությունը

Հաճախ ակնաբույժներն առաջին խորհրդակցությանը խորհուրդ են տալիս վատ տեսողություն ունեցող մարդկանց հնարավորինս շատ հապալաս օգտագործել։ Բանն այն է, որ այդ մուգ կապույտ հատապտուղները պարունակում են շատ օգտակար տարրեր՝ ածխաջրեր, կալիում, մագնեզիում ու ֆոսֆոր։ Հապալասը վերականգնում է ցանցաթաղանթն ու նվազեցնում աչքերի հոգնածությունը։ Աչքերի համար օգտակար է նաև հապալասի թուրմը, որը բարելավում է ցանցաթաղանթի արյան շրջանառությունը։ 

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում

Հապալասի շնորհիվ կարող է բարձրանալ նաև մթության մեջ տեսողության սրությունը։ Այսպես, Մեծ Բրիտանիայի օդաչուները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարբերաբար հապալասի մուրաբա էին ուտում մթնշաղի մեջ լավ տեսնելու համար։

Մաքրում է աղիները

Հապալասը բժշկության մեջ ակտիվորեն օգտագործվում է ստամոքսի խանգարման դեպքում. այն օգտագործվում է սուր և քրոնիկ խանգարումների, հատկապես երեխաների ու մեծահասակների մոտ փորլուծության ժամանակ։ Բանն այն է, որ հապալասի մեջ կան պեկտիններ, որոնք մաքրում են աղինեը տոքսիններից ու մետաղների աղերից։

Օգտակար է դիաբետիկների համար

Գլիկոզիդ նեոմիտրիլինը, որը կա հապալասի մեջ, զգալիորեն նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ։ Այդ նյութը գործում է ինսուլինի սկզբունքով։ Հետևաբար, հապալասի շիվերը ներառում են բազմաթիվ հակադիաբետիկ միջոցներում:

Վերականգնում է նյարդային համակարգը և բարձրացնում իմունիտետը

Հապալասի հատապտուղների ամբողջ բաղադրությունը նվազեցնում է նյարդային համակարգի, սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը: Հապալասը հարուստ է մանգան հանքանյութով, որը խթանում է էներգիան, ինչպես նաև բջջանյութով ու վիտամին K-ով, որը նպաստում է ոսկրերի ամրապնդմանը:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում

Հապալասի հատապտուղները բուժիչ ազդեցություն են ունենում նաև միզասեռական համակարգի վրա: B խմբի А վիտամինները, որոնք պարունակվում են հատապտուղներում, բարելավում են մտքի գործառույթները և կենտրոնացումը:

Գեղեցկության համար

Հապալասի շնորհիվ կարելի է հասնել ավելորդ քաշի նվազեցման։ Դրա բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ ու սննդային մանրաթելեր, որոնք ոչ միայն մաքրում են աղիներն ու խթանում ակտիվ աշխատանքը, այլև լուծարում են վատ խոլեստերինը: Բացի այդ, հապալասը բարելավում է մաշկի վիճակը. վիտամին C-ն խթանում է կոլագենի արտադրությունը, որը հարթեցնում է մաշկի գույնն ու խոչընդոտում պիգմենտային բծերի առաջացմանը:

Վնասն ու հակացուցումները

Սակայն հապալասը բոլորի համար չէ, որ օգտակար է։ Հապալաս ուտելու հակացուցումները հետևյալն են՝ ալերգիա դրա բաղադրիչների նկատմամբ, ստամոքսի հյութի բարձր թթվայնություն, քրոնիկ փորկապություն, միզաքարային հիվանդություն, հղիություն ու կրծքով կերակրման ժամանակաշրջան: Կանանց խորհուրդ չի տրվում կրծքով կերակրման շրջանում հատապտուղներ ուտել, քանի որ դրանք կարող են ալերգիայի պատճառ դառնալ նորածնի մոտ:

Թեև հապալասը համեղ է այլ հատապտուղների հետ, դրա հետ համադրելի են մորին ու ելակը, բայց ավելի լավ է շատ չփորձարկել համադրությունները, քանի որ դա կարող է լուծ առաջացնել:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում

Առողջության համար վնասակար է նաև շատ հապալաս ուտելը․ կարող են առաջանալ ինչպես փորկապություն, այնպես էլ ստամոքսի խանգարման տհաճ ախտանշաններ։ Միանգամից կարելի է ուտել 200-300 գրամ, առավելագույնը` կես կիլոգրամ: Հապալասի կալորիականությունը 100 գրամում 44 կկալ է:

75
թեգերը:
բժիշկ, դիաբետ, հապալաս
Ըստ թեմայի
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ բանան ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

Ադրբեջանական ԶՈւ-ի պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից. ՄԻՊ

121
Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակների տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով Գեղարքունիքի Գեղամասար համայնքի Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ  գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա, Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա: Այդ տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:

Նշվում է, որ Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակների տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել են 4-ին: Խոսքը 5 ընտանիքի պատկանող կենդանիների մասին է:

Կրակոցների պատճառով պարբերաբար խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը:

Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

«Այս ամենը նշանակում է, որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Բոլոր տեղերում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանքը: Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները», - գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:

Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:

Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

121
թեգերը:
Հայաստան, ՀՀ ՄԻՊ, Զինված ուժեր, Ադրբեջան, ջուր, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Արման Թաթոյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Հայաստանից․ Գրիգորյանը զրուցել է Կլաարի հետ
Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք
Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել
Коровник в селе Гоговит Ширакской области

Ինքնասպան եղած անասնաբույժի տանը պատվաստանյութեր են գտել. անասունները պատվաստված չեն եղել

234
(Թարմացված է 22:44 29.07.2021)
Շիրակի մարզի Իսահակյան համայնքում սիբիրյան խոցով վարակված անասուններին պատվաստել են հետո, երբ անասնաբույժի տանը հայտնաբերել են պատվաստանյութերը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Պարզվում է` Շիրակի մարզի Իսահակյան համայնքում կենդանիները պատվաստված չեն եղել։ Դեռ հուլիսի սկզբին այս գյուղում էին արձանագրվել սիբիրյան խոցի դեպքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Իսահակյան համայնքում սիբիրյան խոց է հայտնաբերվել` 7 անձ հոսպիտալացվել էր, 6 խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր կենդանիներ էին անկել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Իսահակյան գյուղում տան բակում գտնվող անասնագոմում կախվել է տեղի անասնաբույժը։

«Մեզ զանգահարել և ասել են, որ սիբիրյան խոց է տարածվել Իսահակյան գյուղում։ Գյուղ  հասնելուց հետո մեր մասնագետները պարզել են, որ անասնաբույժը չի պատվաստել կենդանիներին` պատվաստանյութերը հայտնաբերվել են անասնաբույժի տանը։ Սակայն տղամարդն արդեն իսկ ինքնասպանություն է գործած եղել»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` պատվաստանյութի հայտնաբերելու պահից սկսած` ամբողջ գլխաքանակը պատվաստվել է։ Հարությունյանը տեղեկացրեց` անհրաժեշտ պահին բոլոր անասնաբույժներին տալիս են  պատվաստանյութ, և նրանք պարտավոր են համայնքի բոլոր անասուններին պատվաստել, ինչն էլ արվել է բոլոր համայնքներում։ Իսահակյան համայնքի անասնաբույժին նույնպես տվել են պատվաստանյութ, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չի պատվաստել կենդանիներին։

«Ենթադրում եմ, որ նա այդ պատվաստանյութից որևէ օգուտ չունի։ Քանի որ անասունները սարեր տանելու ժամանակն էր, գուցե և չի հասցրել, բայց  գյուղացիներին խնդրել է, որ ստորագրեն` իբրև թե ինքը պատվաստել է։ Անասնաբույժն ասել է գյուղացիներին, որ հետո կանի պատվաստումը »,–ասաց Հարությունյանը։

Նա հավելեց նաև, որ իրենց մասնագետների` Իսահակյան այցից հետո բոլոր գյուղացիների տնից հավաքել են մորթված կենդանիների մսեղիքը և այրել։

Սիբիրյան խոցի տարածման պատճառը կարող է երաշտը լինել. մասնագետի դիտարկումները

Իսահակյանում սիբիրյան խոցով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել, բացի եղած 7-ից։

Միաժամանակ, ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ վերոհիշյալ դեպքով նյութեր են ստեղծվել, հարուցվել է քրեական գործ և նախաքննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել։

234
թեգերը:
անասնաբույժ, անասուն, ինքնասպանություն, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է
Իսահակյան գյուղում սիբիրյան խոցով վարակվածների թիվն ավելացել է. վերջին 2–ը կանայք են
Սիբիրյան խոցի տարածման պատճառը կարող է երաշտը լինել. մասնագետի դիտարկումները
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա