00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել

© Sputnik / Asatur YesayantsАрмянский и азербайджанский посты у Сотка
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվել
Համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը Տեղ գյուղի մոտ 2 կմ մտել է ՀՀ տարածք։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում հայ–ադրբեջանական սահմանի 2 կմ–անոց հատվածում տեղի ուժերով սահմանագծման աշխատանքներ են իրականացվել։

Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` հերքելով տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը գյուղի մոտ 2 կմ մտել է ՀՀ տարածք։

Գյուղապետի խոսքով, սահմանի երկարությամբ 2 կմ գծելու մասին լուրը սխալ մեկնաբանություն է ստացել։

«Իրենց պոստից ներքև 2 կմ երկարությամբ գծել ենք` մեր ու իրենց սահմանն իրարից տարանջատելու համար։ Գծել ենք, որ երևա, որ մեր հողագործները չանցնեն իրենց կողմ, իրենցն էլ`չանցնեն մեր կողմ։ Խոտեր էր, սահմանը չէր երևում։ Ընդամենը ժամանակավոր, GPS-ով գծել ենք, որ խախտումները մի քիչ պակասեն»,– բացատրեց գյուղապետը։

Շադունցը նաև հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին ու սահմանի գծման աշխատանքներին մասնակցել են ռուս սահմանապահները, ՀՀ ԶՈւ բանակային կորպուսի ղեկավարությունը։

Նա չի բացառում, որ ժամանակավոր նշված սահմանը կարող է չհամընկնել իրական սահմանի հետ, բայց դա ինչ–որ առումով կապահովի տեղի բնակչության անվտանգությունը` զերծ պահելով պատահաբար սահմանն անցնելու վտանգից։

Ինչու է ադրբեջանական կողմը սահմանային սադրանքների դիմում. պարզաբանում է փորձագետը

«Տենց են արել, որ ժողովուրդը կողմնորոշվի։ 1990-ականներից հետո ծնված երիտասարդներ կան, որ անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, իրենք էն ժամանակ ըսկի սահմանին ծանոթ էլ չեն եղել։ Հո ես չեմ գնալու ամեն անգամ ռուսներին խնդրեմ, որ` եկեք, մեր հովվին հետ բերեք»,– ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ գծված սահմանին անմիջապես մոտ գյուղի դաշտերն են, որոնք ադրբեջանցիները թույլ չէին տալիս հնձել։ Սահմանը գծելուց հետո, Շադունցի խոսքով, հայ գյուղացիներն արդեն անարգել հունձ են անում այդտեղ։

Հիշեցնենք` հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում։ Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին։

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան

Լրահոս
0