Կապան

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետեր կգործեն նաև Սյունիքի մարզում

47
(Թարմացված է 14:41 19.07.2021)
Պատվաստման նպատակով Հայաստան ժամանող իրանցիների մեծ ուղևորահոսքի պատճառով Երևանի կենտրոնում տեղակայված շրջիկ կետերում բազմամարդ հերթեր են առաջացել։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների շարժական կետեր կգործեն նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի հանրային վայրերում։

Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

Հիշեցնենք` պատվաստման նպատակով Հայաստան ժամանող իրանցիների մեծ ուղևորահոսքի պատճառով Երևանի կենտրոնում տեղակայված շրջիկ կետերում բազմամարդ հերթեր են առաջացել։ Կուտակումներ կան նաև Մեղրիի անցակետում։

Զբոսաշրջության կոմիտեի կողմից Sputnik Արմենիային տրամադրած վիճակագրության համաձայն` միայն հունիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել Իրանի 8597 քաղաքացի: Ընդ որում, նրանց մեծ մասը «Covid-զբոսաշրջիկներ» են։ 

Ստեղծված իրավիճակում ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված եղավ խստացնել կանոնները։ Այժմ օտարերկրացիները կարող են պատվաստվել, եթե ՀՀ–ում են գտնվում առնվազն տասը օր։

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

47
թեգերը:
Կապան, պատվաստումներ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ
«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում
Ուզո՞ւմ ես պատվաստվել շրջիկ կայանում, ուրեմն հերթագրվիր
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

14
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

14
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը
Ամպամած եղանակ

Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

57
(Թարմացված է 18:07 23.07.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, բայց +38-ից չի անցնի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը` +38, կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +20-ից +22։

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

57
թեգերը:
Անձրև, Կարկուտ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Վրացական կողմը ցույց է տվել` ինչ փուլում է Լարսի ճանապարհի շինարարությունը. լուսանկարներ
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Նոր ռեկորդ Հայաստանի աշխատատեղերի շուկայում. գրանցված աշխատողների թիվը շարունակում է աճել