Արխիվային լուսանկար

Հրազենային, կտրած-ծակած վերքեր. մանրամասներ են հայտնի Ամիրյանում հնչած կրակոցների դեպքից

197
(Թարմացված է 10:52 19.07.2021)
Հիվանդանոցներից ՀՀ ոստիկանությանը հաղորդումներ են ներկայացրել, որ կա երկու վիրավոր, որոնք պատմել են, որ վիրավորվել են Ամիրյան փողոցում։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Երեկ` հուլիսի 18–ի երեկոյան Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանություն, հայտնել են, որ Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչում։ Ունենք հիվանդանոցներից հաղորդումներ, մասնավորապես մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը`կտրած–ծակած վերք ախտորոշմամբ։ Այդ անձինք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են Ամիրյան փողոցում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն է կատարվում, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,–ասաց նա։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից՝ ինչ-որ քաղաքացու ոտքին:

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

197
թեգերը:
Ոստիկանություն, կրակոց, Երևան, հիվանդանոց
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. ԶԼՄ
Կրակոցներ Ալավերդի քաղաքում. պատճառ չի եղել
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին
«Նորք» ԲԿ. արխիվային լուսանկար

17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում

115
(Թարմացված է 20:12 04.08.2021)
Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա չդարձնել ու վստահել մասնագիտական կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Facebook-ի իր էջում նա ներկայացրել է, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսի վիճակագրությունը։

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում։ Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր»,- գրել է Մուրադյանը։

Նա պատվաստվելու կոչ է արել և խնդրել պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։

Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

115
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստումներ, Հայաստան, Արմեն Մուրադյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր
Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննան միլիարդատեր է դարձել

50
(Թարմացված է 19:17 04.08.2021)
Ռիհաննայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում նրա հետևորդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենտին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Ռիհաննա, պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Forbes-ը գրում է, որ նրա կարողությունն այժմ մոտ 1,7 մլրդ դոլար է գնահատվում։

Ներկայացված տվյալների համաձայն ՝ Ռիհաննան իր կարողության մեծ մասը (շուրջ 1,4 մլրդ դոլար) վաստակել է 2017 թվականին իր հիմնադրած «Fenty Beauty» կոսմետիկայի ընկերության շնորհիվ: Բացի այդ, Ռիհաննան բաժնեմաս ունի «Savage x Fenty» ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը գնահատվում է 270 մլն դոլար: Կապիտալի մնացած մասը կազմում են այն եկամուտները, որոնք Ռիհաննան աշխատել է որպես երգչուհի և դերասանուհի։

«Ես ասացի այո». երգչուհի Իջինը նշանվել է

Հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ իր կոսմետիկայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում գովազդը. Ռիհաննան 101 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, 102,5 միլիոն՝ Twitter-ում:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

50
թեգերը:
երգչուհի, միլիարդատեր
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Беларуси Александром Лукашенко (17 июля 2020). Минск

Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

0