Արխիվային  լուսանկար

Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզում հոսանքը մի քանի ժամով անջատվելու է

171
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Թումանյան փ. 5, 5ա, 7, 9, 9ա շենքեր, Հանրապետության 2-րդ նրբ․19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք՝ 7-րդ փողոցի սեփական տներ,

11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 սեփական տներ, Նոր Արեշ 3փ. 13-30; 24-40; 14փ. 3-37; 16փ. 1-40 սեփական տներ, Դմիտրովի փ. 1-11; 38-74 սեփական տներ,

11:00-17:00 Հ.Քոչարի փ. 16, 16/1, 171 շենքեր, Հ.Քոչարի փ. 27, 27ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արծրունի փ. 70/1, 78/3, 88 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 12 շենք, Փափազյան փ. 16, 22-22/3, 22ա, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 23/3, 23-25, 32, 34, 36, 38, 40, 42, 44 շենքեր, Կոմիտասի նրբանցքի սեփական տներ, Ա.Խաչատրյան փ. 22, 22ա, 24, 26/1, 26/2, 26/3, 31/1, 33/1, 33/2 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 24-26 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Խաչատրյան 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռիգայի, Հ.Սահյան, Փափազյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վրացական փ. 7 շենք, Զարյան փ. 3, 4 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Էմինի փ. 82, 92/1, 92/2 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կովկասյան փողոցի սեփական տներ, Վրացական փ. 9 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․93, 93/ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Շարուրի փ․5ա, 5/5, 5/5ա, 13, 15 շենքեր, Շիրակի փ․2-րդ նրբ․1 շենք, Շիրակի փ․16, 18 շենքեր, Արարատյան փ․62/1, 62/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ թաղ․ 25, 26, 27, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Աշտարակ քաղաք` Կարին, Դիտավան-1 և Դիտավան-2 թաղամասեր,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Մրգավետ գյուղ մասնակի,

10:00-14:00 Գետափ գյուղ մասնակի, Գեղանիստ գյուղ մասնակի,

13:30-16:00 Դիտակ գյուղ,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Ելփին, Չիվա, Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

10:00-16:00 Զառիթափ գյուղ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 3-րդ գյուղ «Շիրինշին» ՍՊԸ,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ, Գառնի գյուղեր մասնակի,

Լոռի մարզում՝

11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ էնգելսի, Սարահարթ, Սանահին կայարան, Բաղրամյան թաղամասեր, Ջրավազան, Զորավար Անդրանիկի, Շեստակովի փողոցներ և Մարտի 8 փողոց 8 շենք և Սանահին գյուղ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա, Սարագյուղ գյուղեր և Բավրայի մաքսային կետ,

Սյունիքի մարզում՝

10:30-13:00 Գորիս քաղաք՝ Եռաբլուր թաղամաս,

11:00-15:00 Գորիս քաղաք` Սյունիքի փ. 128, 130, 134, 136, 138, 140, 142, 144, 175, 177, 179 շենքեր, Մանուկյան փ. 164, 166, 168 շենքեր, Առաքելյան փ. 2, 4 շենքեր, Տիգրան Մեծի, Անկախության, Ավանգարդ, Արշակունիների, Համո Սահյան, Խորենացի, Մաշտոցի, Սարյան փողոցներ, Վանքի տափ թաղամաս, Արցախյան խճուղի, Մաշտոցի 151 նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-14:00 Աշոտավան, Հացավան, Թասիկ, Սալվարդ, Արևիս, Բնունիս գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00-16:00 Հարժիս գյուղ:

Ընկերությունից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ՀԷՑ–ը էլեկտրաէներգիայի լավագույն մատակարարն է Կովկասում` ըստ CFI.co ամսագրի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

171
թեգերը:
Երևան, Մարզ, Հայաստան, էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
Կորոնավիրուս

280 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

31
(Թարմացված է 11:10 28.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280–ով և դարձել 229 370: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 մարդ, կատարվել է 1 322 177 թեստավորում (+ 6932), առողջացել են վարակվածներից 219 379–ը (+99): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպք չի գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4597 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ևս չի ավելացել, այն 1116 է։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

31
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ը բացասաբար է ազդում ինտելեկտի վրա․ հետազոտություն
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը թվեր է հրապարակել
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Կովն ու հովիվը

Հայաստանում քանի՞ մարդ է սիբիրյան խոցով վարակվել. նախարարության պատասխանը

58
Վարակման դեպքեր հայտնաբերվել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել», - նշեցին գերատեսչությունում՝ ընդգծելով, որ դեպքերից ոչ մեկը մահվան ելքով չի եղել։

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ էին արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, լինում է խոտակեր կենդանիների (կովեր, ոչխարներ, այծեր) մոտ: Մարդիկ կարող են վարակվել վարակված կենդանիներից կամ վարակված կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Սիբիրյան խոցի հիմնական կլինիկական արտահայտումները մաշկային են, քիթ-կոկորդի, աղիքային, թոքային։

58
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կով, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր. կան հոսպիտալացվածներ
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ
Կարեն Խաչանով

Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում

0
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Տոկիոյում ցերեկային ժամերին շատ շոգ է լինում, ինչը անհարմարություն է պատճառում մարզիկներին, հատկապես եթե մրցումները բաց երկնքի տակ են անցկացվում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Տոկիոյում օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում, այն դեպքում, երբ դրանք կարելի էր ավելի ուշ սկսել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խաչանովն այսօր դուրս է եկել Տոկիոյի օլիմպիադայի քառորդ եզրափակիչ՝ երեք պարտիաներում հաղթելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Խաղը տեղի է ունեցել ավելի քան 30 աստիճան շոգին:

«Մենք խնդրել էինք խաղերն ավելի ուշ ժամերի նշանակել։ Չեմ ուզում թույլ թվալ, ֆիզիկապես բավականին ուժեղ եմ, բայց խաղաս այնպիսի տապին, որ «մահանաս» կորտում․.. Այլ մարզաձևերի մրցումներն անցկացվում են օդորակիչներով սրահներում կամ սկսում են առավոտյան 9-ին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում 16-17։00-ին սկսելու մեջ, ավելի թեթև է լինում։ Այստեղ լավ լուսավորություն կա։ Այո, նույնքան տոթ ու խոնավ կլիներ, բայց զգացողությունը կլիներ, որ 10 աստիճանով հով է», - ասել է Խաչանովը լրագրողներին։

12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ

Նա նաև նշել է, որ Շվարցմանի հետ հանդիպման ժամանակ ագրեսիվ է խաղացել, բայց շոգ է եղել ու տոթ։ Խաչանովը պարտվել է երկրորդ պարտիայում, բայց արդյունքը դրական է եղել։

Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի ինքնազգացողությունը վատացել էր խաղի ժամանակ, բայց նա դուրս էր եկել օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ: «Ես կարող եմ ավարտել հանդիպումը, բայց կարող եմ մահանալ։ Եթե ես մեռնեմ, ո՞վ կլինի պատասխանատուն» - Մեդվեդևի ասածը մեջբերում է բրիտանացի լրագրող Տիմանի Քարայոլը։

Դիմակայությունը շարունակվել է, ու երկու ժամ 25 րոպեում ռուսաստանցին հաղթել է 6:2, 3:6, 6:2 հաշվով։

Նշենք, որ թենիսի մրցաշարերն ընթանում են օրվա ամենաշոգ ժամերին, կիզիչ արևի տակ:

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

0
թեգերը:
Կարեն Խաչանով, Օլիմպիական խաղեր