Քիմ Քարդաշյան. արխիվային լուսանկար

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի

105
(Թարմացված է 23:53 16.07.2021)
Կարանտին, Փարիզում տեղի ունեցած կողոպուտ, երկրպագուների մոլուցք, ամուսնալուծություն. Քիմ Քարդաշյանի համար իսկապես դժվար ժամանակներ են։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է տագնապային խանգարմամբ` ագորաֆոբիայով (վախ բաց տարածությունից և մարդկանց մասսայական կուտակումից)։ Այս մասին 40-ամյա աստղը հայտնել է Keeping Up With The Kardashians նոր տեսահոլովակում, որի ժամանակ Քիմը Քլոեի հետ զրույցում նշում է, որ խանգարումը սկսել է առավել հաճախ արտահայտվել կարանտինի շրջանում։

Քիմն առաջին անգամ սթրեսային խանգարում է ունեցել, երբ 2016 թվականին Փարիզի «No Address» հյուրանոցում կողոպտել են նրա համարը։ Նա ու Քանյե Ոեւեսթն այդ ժամանակ զրկվել էին 10,8 միլիոն դոլար արժողությամաբ ոսկյա զարդերից։

«Ագորաֆոբիան սրվել է Փարիզում` կողոպուտից հետո։ Ես անընդհատ ուզում էի տանը մնալ, ատում էի փողոց դուրս գալը, չէի ուզում որևէ մեկը իմանա, թե որտեղ եմ գտնվում, չէի ուզում, որ ինձ տեսնեն», – խոստովանել է Քիմը:

Երբ աստղը սկսել է փոքր–ինչ հաղթահարել վախը, բռնկվել է կորոնավիրուսի համաճարակն ու բոլորը ստիպված են եղել փակվել տանը։

Քարդաշյանը վախենում է երկրպագուների կուտակումից, որոնք ցանկանում են լուսանկարվել նրա հետ կամ ինքնագիր վերցնել, իսկ կողոպուտին հաջորդած ժամանակը հատկապես դժվարությամբ է հիշում։

Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

ծ«Ես այքան վախեցած էի։ Մարդիկ փորձում էին մոտենալ Քանյեին և նրան ինչ-որ բան ասել, մոտենալ ինձ ու խնդրել լուսանկարվել»։

Աստղի համար այժմ շատ դժվար է լուսանկարվել երկրպագուների հետ, քանի որ նա հստակ չգիտի, թե իրականում ինչ են իրենից ուզում։

Նրա խոսքով` ինքը չի կարող լուսանկարվել, եթե երկրպագուները սելֆիի ձողեր չունեն։

Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին

105
թեգերը:
կողոպուտ, ամուսնալուծություն, հոգեբան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (240)
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի հավանական ամուսինները
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

43
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

43
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

63
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

63
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

17
(Թարմացված է 14:21 28.07.2021)
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։  

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

17
թեգերը:
զինծառայող, Վիրավոր, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը