Երևանի Աբովյան փողոցը

Ամառը վերադառնում է. եղանակի տեսություն

88
(Թարմացված է 18:26 16.07.2021)
Հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն

Հայաստանի տարածքում հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ 

Երևանում հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի +31-ից +33, երեկոյան՝ +28-ից + 30 աստիճան։

Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ

88
թեգերը:
եղանակ, Երևան, Հայաստան, շոգ
թեմա:
Եղանակը Հայաստանում (1255)
Ըստ թեմայի
Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք
Կարելի՞ է սուրճ խմել ամառվա շոգին. պարզաբանում է բժիշկը
Ինչպես մեղմել ամառային տապը, եթե բնակարանում չկա օդորակիչ. մասնագետի խորհուրդը
Социальная сеть Facebook

Գեղարքունիքի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան մերկ պարել է. նրան սպառնացել են խայտառակել

0
(Թարմացված է 21:34 31.07.2021)
Գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնել է համացանցով մերկանալ ու պարել, որից հետո նրան սպառնացել են, որ եթե 1500 դոլար չվճարի, ապա նրա մերկապարը կհրապարակեն սոցցանցերում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունիսի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

«Շփման ժամանակ գյուղապետարանի գլխավոր մասնագետն այդ օգտատիրոջ խնդրանքով մերկացել է, իսկ օգտատերը տեսազանգի ընթացքում նկարահանել է նրան և մեկ օր անց, երբ նրանց միջև սոցցանցում հերթական շփումն է եղել, նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ եթե գումարը չտա, այդ տեսանյութը հրապարակելու է նրա հարազատների ֆեյսբուքյան էջերում»,–գրում է կայքը:  

Որոշ ժամանակ անց այլ՝ «Պետրոս Կարապետյան» անվամբ օգտատերը կապ է հաստատել գյուղապետարանի աշխատակցի հետ և սոցիալական ցանցի միջոցով տվել ցուցումներ, թե ինչպես նշված գումարը փոխանցի: Սակայն գյուղապետարանի պաշտոնյան նրան տեղեկացրել է, որ «մերկապարի գումար չունի, ընկած են վարուցանքով, առաջիկա օրերին էդ գործերը պրծնի, մի բան կկպցնի, գումարը կտա»: 

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:  

0
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Գյուղապետ, սոցցանցեր, Պար, ՀՀ Ոստիկանություն
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

65
(Թարմացված է 20:14 31.07.2021)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Նրա հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян на панихиде Армена Шекояна (31 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

1976-1990 թվականներին աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1992-1997 թվականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր գրող Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից։ Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։

Արմեն Շեկոյանը մահացել է հուլիսի 29-ին, կյանքի 68–րդ տարում։

65
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Արմեն Շեկոյան, հոգեհանգիստ