Ստեղծագործական խառնաշփոթ

Վատ սովորությունների օգտակար կողմերը․ գիտնականների ուսումնասիրությունը

135
(Թարմացված է 16:22 16.07.2021)
Պարզվում է՝ ոչ բոլոր վատ սովորություններն են մարդու համար վնասակար։ Դրանցից մի քանիսը դրական են անդրադառնում առողջության վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Անպարկեշտ բառերի օգտագործումը կամ բամբասելու ցանկությունն ընդունված է վատ սովորությունների շարքին դասել, բայց, պարզվում է, դա ամենևին էլ այդպես չէ։ Ինչպես գրում է Med-heal.ru կայքը՝ այնպիսի սովորությունները, որպիսիք են թափթփվածությունը, բամբասանքներ տարածելու, անպարկեշտ բառեր օգտագործելու հակումն ու ծամոն ծամելը, նույնիսկ օգտակար են առողջության համար։ 

Քիլի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ հայհոյախառն բառապաշարի օգտագործումը կարող է բարձրացնել ցավային շեմը և, համապատասխանաբար, նվազեցնել ցավային զգացողությունները: Դա ակնհայտ է դարձել փորձի արդյունքում, որի մասնակիցները հայհոյել են՝ ձեռքերը սառցաջրի մեջ ընկղմելով։

Տարիներ շարունակ համարվում էր, որ ծամոնները ոչնչացնում են ատամի էմալը և վնասում են օրգանիզմին, սակայն Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիան ապացուցեց, որ դա այդպես չէ: Մաստակը կանխում է կարիեսի զարգացումը, ինչպես նաև նպաստում է տեղեկատվությունը մտապահելուն և սթրեսի դեմ առավել արդյունավետ պայքարին:

Բամբասանքներ տարածելու սովորությունը վնասակար է համարվում, բայց այն ժամանակ, երբ կապի ժամանակակից միջոցները գոյություն չունեին, բամբասանքները տեղեկատվության տարածման հիմնական ուղիներից էին, այդ թվում՝ կարևոր տեղեկությունների: Բամբասանքները օգնում են սոցիալական կապեր հաստատել նաև մեր ժամանակներում։

Ինչպես է սուրճն օգնում լյարդին․ գիտնականների անսպասելի բացահայտումը

Թափթփվածության հակումը, պարզվում է, նույնպես վնասակար սովորություն չէ։ Գիտնականներն ապացուցել են, որ, այսպես կոչված, ստեղծագործական խառնաշփոթն իսկապես ավելացնում է կրեատիվությունը, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է: Եվ եթե ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, կարգուկանոն եք հաստատում, ապա դա բարելավում է ինքնազգացողությունն ու զգացմունքային տրամադրվածությունը:

135
թեգերը:
գիտնական, սովորություն
Ըստ թեմայի
Մարդկությանը խմելու ջրի լուրջ պակաս է սպառնում. գիտնականներ
Գիտնականները պարզել են` ինչպես է կակաոն ազդում մարդու տեսողության վրա
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

Ադրբեջանական ԶՈւ-ի պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից. ՄԻՊ

125
Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակների տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով Գեղարքունիքի Գեղամասար համայնքի Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ  գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա, Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա: Այդ տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:

Նշվում է, որ Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակների տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել են 4-ին: Խոսքը 5 ընտանիքի պատկանող կենդանիների մասին է:

Կրակոցների պատճառով պարբերաբար խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը:

Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

«Այս ամենը նշանակում է, որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Բոլոր տեղերում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանքը: Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները», - գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:

Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:

Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

125
թեգերը:
Հայաստան, ՀՀ ՄԻՊ, Զինված ուժեր, Ադրբեջան, ջուր, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Արման Թաթոյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Հայաստանից․ Գրիգորյանը զրուցել է Կլաարի հետ
Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք
Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել
Коровник в селе Гоговит Ширакской области

Ինքնասպան եղած անասնաբույժի տանը պատվաստանյութեր են գտել. անասունները պատվաստված չեն եղել

244
(Թարմացված է 22:44 29.07.2021)
Շիրակի մարզի Իսահակյան համայնքում սիբիրյան խոցով վարակված անասուններին պատվաստել են հետո, երբ անասնաբույժի տանը հայտնաբերել են պատվաստանյութերը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Պարզվում է` Շիրակի մարզի Իսահակյան համայնքում կենդանիները պատվաստված չեն եղել։ Դեռ հուլիսի սկզբին այս գյուղում էին արձանագրվել սիբիրյան խոցի դեպքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Իսահակյան համայնքում սիբիրյան խոց է հայտնաբերվել` 7 անձ հոսպիտալացվել էր, 6 խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր կենդանիներ էին անկել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Իսահակյան գյուղում տան բակում գտնվող անասնագոմում կախվել է տեղի անասնաբույժը։

«Մեզ զանգահարել և ասել են, որ սիբիրյան խոց է տարածվել Իսահակյան գյուղում։ Գյուղ  հասնելուց հետո մեր մասնագետները պարզել են, որ անասնաբույժը չի պատվաստել կենդանիներին` պատվաստանյութերը հայտնաբերվել են անասնաբույժի տանը։ Սակայն տղամարդն արդեն իսկ ինքնասպանություն է գործած եղել»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` պատվաստանյութի հայտնաբերելու պահից սկսած` ամբողջ գլխաքանակը պատվաստվել է։ Հարությունյանը տեղեկացրեց` անհրաժեշտ պահին բոլոր անասնաբույժներին տալիս են  պատվաստանյութ, և նրանք պարտավոր են համայնքի բոլոր անասուններին պատվաստել, ինչն էլ արվել է բոլոր համայնքներում։ Իսահակյան համայնքի անասնաբույժին նույնպես տվել են պատվաստանյութ, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չի պատվաստել կենդանիներին։

«Ենթադրում եմ, որ նա այդ պատվաստանյութից որևէ օգուտ չունի։ Քանի որ անասունները սարեր տանելու ժամանակն էր, գուցե և չի հասցրել, բայց  գյուղացիներին խնդրել է, որ ստորագրեն` իբրև թե ինքը պատվաստել է։ Անասնաբույժն ասել է գյուղացիներին, որ հետո կանի պատվաստումը »,–ասաց Հարությունյանը։

Նա հավելեց նաև, որ իրենց մասնագետների` Իսահակյան այցից հետո բոլոր գյուղացիների տնից հավաքել են մորթված կենդանիների մսեղիքը և այրել։

Սիբիրյան խոցի տարածման պատճառը կարող է երաշտը լինել. մասնագետի դիտարկումները

Իսահակյանում սիբիրյան խոցով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել, բացի եղած 7-ից։

Միաժամանակ, ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ վերոհիշյալ դեպքով նյութեր են ստեղծվել, հարուցվել է քրեական գործ և նախաքննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել։

244
թեգերը:
անասնաբույժ, անասուն, ինքնասպանություն, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է
Իսահակյան գյուղում սիբիրյան խոցով վարակվածների թիվն ավելացել է. վերջին 2–ը կանայք են
Սիբիրյան խոցի տարածման պատճառը կարող է երաշտը լինել. մասնագետի դիտարկումները
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա