Պատվաստման հերթ՝ Հյուսիսային պողոտայում

Խնդրում եմ կոռեկտ լինել մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ. Անահիտ Ավանեսյան

143
(Թարմացված է 13:26 15.07.2021)
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարության սահմանած նոր կարգավորումը, որի համաձայն,ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել կարող են միայն առնվազն 10 օր Հայաստանում գտնվող արտասահմանցիները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում, չընդունեց Երևանի կենտրոնում գիշերող իրանցիների մասին լրագրողներից մեկի հարցում հնչած որակումները։

«Խնդրում եմ անգամ ձեր հարցերում լինել կոռեկտ մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ և ձևակերպումները զգույշ ընտրել»,– ասաց Ավանեսյանը։

Նա շեշտեց, որ նախարարությունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի արտասահմանցիներին մատուցվող առողջապահական ծառայությունները լինեն որակյալ և հերթի հետ կապված խնդիրներ չառաջանան։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարույթյան սահմանած նոր կարգավորումը, որի համաձայն՝՝ ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել կարող են միայն առնվազն 10 օր Հայաստանում գտնվող արտասահմանցիները։

«Այս պայմանների փոփոխությունը կապված է մեր պատվաստանյութերի մնացորդների քանակով և ակնկալվող նոր խմբաքանակների մասին ինֆորմացիայով։ Որ պահին մենք կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք նաև վերանայել այդ պայմանները»,– ասաց Ավանեսյանը։

«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում

Հավելենք, որ հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 108107 պատվաստում։

143
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
«4 օր է` հերթում սպասում եմ». Իրանի քաղաքացին` Երևանում պատվաստվելու պատճառների մասին
Պատրաստ ենք օրերով սպասել․ իրանցիները Երևանում հերթ են կանգնել պատվաստման կետերի մոտ
«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ
«Նորք» ԲԿ. արխիվային լուսանկար

17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում

111
(Թարմացված է 20:12 04.08.2021)
Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա չդարձնել ու վստահել մասնագիտական կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Facebook-ի իր էջում նա ներկայացրել է, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսի վիճակագրությունը։

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում։ Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր»,- գրել է Մուրադյանը։

Նա պատվաստվելու կոչ է արել և խնդրել պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։

Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

111
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստումներ, Հայաստան, Արմեն Մուրադյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր
Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննան միլիարդատեր է դարձել

50
(Թարմացված է 19:17 04.08.2021)
Ռիհաննայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում նրա հետևորդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենտին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Ռիհաննա, պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Forbes-ը գրում է, որ նրա կարողությունն այժմ մոտ 1,7 մլրդ դոլար է գնահատվում։

Ներկայացված տվյալների համաձայն ՝ Ռիհաննան իր կարողության մեծ մասը (շուրջ 1,4 մլրդ դոլար) վաստակել է 2017 թվականին իր հիմնադրած «Fenty Beauty» կոսմետիկայի ընկերության շնորհիվ: Բացի այդ, Ռիհաննան բաժնեմաս ունի «Savage x Fenty» ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը գնահատվում է 270 մլն դոլար: Կապիտալի մնացած մասը կազմում են այն եկամուտները, որոնք Ռիհաննան աշխատել է որպես երգչուհի և դերասանուհի։

«Ես ասացի այո». երգչուհի Իջինը նշանվել է

Հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ իր կոսմետիկայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում գովազդը. Ռիհաննան 101 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, 102,5 միլիոն՝ Twitter-ում:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

50
թեգերը:
երգչուհի, միլիարդատեր
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

25
(Թարմացված է 22:20 04.08.2021)
Խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին «Grand Chess Tour» շարքի «Chessable Masters» առցանց մրցաշարում:

Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրեց մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին:

Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։ Վերջինս երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):

100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։

«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել

Հիշեցնենք` Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ:

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

25
թեգերը:
Հայաստան, Լևոն Արոնյան, հաղթանակ, շախմատ
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Այս Օլիմպիադան շատ քաղաքականացված է, կամ ամերիկացիների դեպքում «թերապևտիկ բացառություն» է
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
«Աստծո դատաստանից չես խուսափի». Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել է իր գրառումը