Ավտոմեքենաներ

Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. կառավարությունը վերացնում է նոր հանցատեսակը

3335
(Թարմացված է 12:46 15.07.2021)
Որոշումն ուժի մեջ կմտնի 3 ամիս հետո, որպեսզի ոստիկանությունը հասցնի կարգավորել համարանիշների վրա հերթական համար ավելացնելու տեխնիկական հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում գողության նոր տեսակ է հայտնվել, որը շուտով անիմաստ կդառնա։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշները և, սեփականատերերից դրամ շորթելով, վերադարձնում»,– ասաց նա` հիշեցնելով, որ վերջին շրջանում նման գողություններով զբաղվող մի քանի խմբեր բացահայտվել ու ձերբակալվել են, բայց դրանով հարցը չի լուծվել։

Հարցը վերջնական լուծելու կամ, ինչպես Փաշինյանն ասաց, այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կառավարությունը որոշել է հարցին օրենսդրական կարգավորում տալ։

Եթե գործող օրենսդրության համաձայն` ավտոմեքենայի համարանիշի գողության դեպքում սեփականատիրոջը կրկնօրինակի տրամադրում չէր նախատեսվում, ապա նոր կարգավորմամբ ոստիկանությունն առաջարկում է յուրաքանչյուր անգամ այն փոխարինել նորով` համարանիշի անկյունում նշելով դրա հերթական համարը, թե որերորդ անգամ է տրվել տվյալ համարանիշը։

Փաշինյանի խոսքով` այդ պարագայում ոչ թե քաղաքացին ստիպված կլինի համարանիշի համար մեծ փրկագին վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը: 

«Առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի 12 000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը», – այսօր կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Կառավարությունը հաստատեց առաջարկվող որոշումը։ Այն ուժի մեջ կմտնի 3 ամիս հետո, որպեսզի ոստիկանությունը հասցնի կարգավորել համարանիշների վրա հերթական համար ավելացնելու տեխնիկական հարցերը։

Նոր նիշերով համարանիշեր ցանկացողներին սպասարկելու են էլեկտրոնային եղանակով. ՃՈ

3335
թեգերը:
Ոստիկանություն, Նիկոլ Փաշինյան, պետհամարանիշ, ավտոմեքենա, Հայաստան
Ըստ թեմայի
Դիմավորեք. Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները
«Գոլդ» ավտոհամարանիշները վերջացել են. Ոստիկանությունն առաջարկում է ստեղծել նորերը
Հայաստանում անհանգստացած են ավտոպետհամարանիշների գողության ահագնացող թվերից
Facebook

Գեղարքունիքի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան մերկ պարել է. նրան սպառնացել են խայտառակել

71
(Թարմացված է 21:36 31.07.2021)
Գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնել է համացանցով մերկանալ ու պարել, որից հետո նրան սպառնացել են, որ եթե 1500 դոլար չվճարի, ապա նրա մերկապարը կհրապարակեն սոցցանցերում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունիսի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

«Շփման ժամանակ գյուղապետարանի գլխավոր մասնագետն այդ օգտատիրոջ խնդրանքով մերկացել է, իսկ օգտատերը տեսազանգի ընթացքում նկարահանել է նրան և մեկ օր անց, երբ նրանց միջև սոցցանցում հերթական շփումն է եղել, նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ եթե գումարը չտա, այդ տեսանյութը հրապարակելու է նրա հարազատների ֆեյսբուքյան էջերում»,–գրում է կայքը:  

Որոշ ժամանակ անց այլ՝ «Պետրոս Կարապետյան» անվամբ օգտատերը կապ է հաստատել գյուղապետարանի աշխատակցի հետ և սոցիալական ցանցի միջոցով տվել ցուցումներ, թե ինչպես նշված գումարը փոխանցի: Սակայն գյուղապետարանի պաշտոնյան նրան տեղեկացրել է, որ «մերկապարի գումար չունի, ընկած են վարուցանքով, առաջիկա օրերին էդ գործերը պրծնի, մի բան կկպցնի, գումարը կտա»: 

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:  

71
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Գյուղապետ, սոցցանցեր, Պար, ՀՀ Ոստիկանություն
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

106
(Թարմացված է 20:14 31.07.2021)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Նրա հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян на панихиде Армена Шекояна (31 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

1976-1990 թվականներին աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1992-1997 թվականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր գրող Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից։ Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։

Արմեն Շեկոյանը մահացել է հուլիսի 29-ին, կյանքի 68–րդ տարում։

106
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Արմեն Շեկոյան, հոգեհանգիստ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

0
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

0
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը