«Հաղթանակ» բարձրավոլտ ենթակայան

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում ու մի քանի մարզերում

113
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18, 19, 20, 21, 22, 42, 43, 45 շենքեր, Ավետիսյան փ. 8, 13, 23, 24, 25, 26, 27, 44, 46, 59 շենքեր, Խորենացի փ. 1, 2, 3, 28, 29, 30, 39, 40, 41 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ, Սարգսաշեն թաղամասի սեփական տներ, Դավիթ Բեկ փողոցի հարակից սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք՝ 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Էրեբունի պլազա» հյուրանոց, Կոնդ թաղամասի 14-52, Ռուսթավելի փ. 1-59, 104, 112, 116, Ֆրիկի փ. 1-19, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12, Սուրբ Հովհաննեսի փ. 1-19 սեփական տներ, Այգեստան 11փ. 34-101 սեփական տներ, Հերացի փ. 2, 2ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շարուրի փ․ 5/5 շենք,

11:00-17:00 Կոմիտասի պող. 54 շենք, Սունդուկյան փ. 15/4 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շարուրի փ․ 2, 2ա, 4 շենքեր, Շիրակի փ․ 2/2, 2/3, 2/4, 2/6, 2/8, 2/10, 2/12, 12, 14 շենքեր, Արագածի փ․ 26 և Մայիսի 9-ի փ․ 51 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Արտաշիսյան փ․ 81 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00-16:00 Սասնա Ծռեր փ. 2 շենք, Րաֆֆու փ. 57, 59 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «Ադամիուս» ՍՊԸ-ներ, քաղ․ «Զ․Բաղդասարյան», «Դիօկսիդ», «Էմ Ջի գրուպ» ՍՊԸ-ներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Հարթաշեն, Ցամաքասար, Սուսեր, Կանչ, Թաթուլ, Սորիկ, Զարինջա, Հակո գյուղեր,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Առինջ գյուղ մասնակի,

11։00-13։00 Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Երևան-ջուր» ՓԲԸ, «Նորմա կաթ», «Ն․Հ․ միաձույլ» ՍՊԸ-ներ, Քանաքեռավանի գինու գործարան, Զովունի համայնք՝ Եզդիներ թաղամաս մասնակի,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ գյուղեր և Գառնի գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։30-16։00 Սևան քաղաք՝ Սպանդարյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ, Գործարանային փ. 6 սեփական տուն, Չերյոմուշկա թաղամասի սեփական տներ, Շահումյան և Կարմիր Բանակի փողոցների սեփական տներ, Նալբանդյան փ. 30-65, Նաիրյան փ. 168-181, Շինարարների փ. 1-5, Սայաթ-Նովա փ. 5-11, Սյունյաց փ. 15, Գործարանային 1 և 2 բազմաբնակարան շենքեր, Քաղաքապետարան, «Յունիբանկ» ընկերության շենք, Զին.կոմիսարիատ, Հիվանդանոց, «Սևանի Մերոպ Մաշտոցի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ, թիվ 4 դպրոց, «Մեծեփասար» ՓԲԸ, «Հ.Ասատրյան» և «Հ.Սանեյան» ԱՁ-ներ, «Տելեմակ Գազ» ՍՊԸ, Կեղտաջրերի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից, և ի՞նչ կապ ունի նախկին նախագահը

11։00-13։00 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Սազայի Նիկողոսյան, Սևակի, Շիրազի, Նար Դոսի, Կասյան, Խորենացի, Արամ Խաչատրյան, Կոմիտասի, Պուշկինի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-14:00 Արգավանդ, Գեղանիստ և Գետափնյա գյուղեր մասնակի,

10:30-14:30 Ներքին Դվին գյուղ մասնակի,

10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի,

12:30-16:00 Փոքր Վեդի, Տափերական գյուղեր և Նոր Կյանք գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,

10:00-16:00 Ռինդ գյուղ մասնակի,

Շիրակի մարզում՝

11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ գյուղեր,

11:00-16:00 Գյումրի քաղաք՝ Գարեգին Նժդեհի փողոցի միջնամաս՝ «Գյումրի հոթել»-ի հարակից տարածք,

Լոռու մարզում՝

11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ էնգելս փողոց, Սարահարթ, Սանահին կայարան և Բաղրամյան թաղամասեր, Ջրավազան, Զորավար Անդրանիկի, Շեստակովի փողոցներ, Մարտի 8 փողոց 8 շենք և Սանահին գյուղ,

Սյունիքի մարզում՝

09:15-11:15 Կավճուտ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Ողբերգական դեպք Երևանում. էլեկտրահարված երեխաներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

113
թեգերը:
էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Ֆրանսիացիները Հայաստանում նոր տիպի արևային էլեկտրակայան կկառուցեն
Լավ լուր Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար. կգործի Ալմաստ - Շորժա էլեկտրագնացքը
Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

49
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

49
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

67
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

67
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան

Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

0
(Թարմացված է 14:35 28.07.2021)
Հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտերը վերսկսվեցին։ Հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր սա ամենամեծ էսկալացիան է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է սահմանային լարվածության օջախները։
Լարվածության օջախները հայ–ադրբեջանական սահմանին
© Sputnik / Shushanik Avdalyan

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։

Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։

Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։

Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:

«Գրավել են, հետո հետ շպրտվել». ՊՆ–ում ընդունել են ռազմական կցորդներին

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հրադադարի մասին։

0
թեգերը:
Ադրբեջան, դիրքեր, Գեղարքունիքի մարզ, Սահման, Հայաստան