Адвокат Юрия Хачатурова Эрик Алексанян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн

Չենք ցանկանում ներկայանալ ԿԸՀ, քանի որ ամեն ինչ կանխորոշված է. Առուշանյանի փաստաբան

57
(Թարմացված է 20:28 14.07.2021)
Էրիկ Ալեքսանյանը միևնույն ժամանակ հայտարարել է, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը այսօր` հուլիսի 14-ին ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձևական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ»,-նշել է փաստաբանը։

Նա նաև հավելել է, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է, հետևաբար արժանի չեն համարում մասնակցել «նման ձևական գործընթացների»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։

Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. ԿԸՀ–ն բավարարել է միջնորդությունը

Առուշանյանն  ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:

57
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), փաստաբան, Առուշ Առուշանյան
Ըստ թեմայի
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին
Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել
Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. փաստաբանները դատարան են դիմել
Ներքնազգեստով մոդել

Մեծ Բրիտանիայի վարչապետի դուստրը ներքնազգեստով է հայտնվել ամսագրի շապիկին. լուսանկարներ

114
(Թարմացված է 19:40 27.07.2021)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դուստրն առաջին անգամ է ներկայանում որպես մոդել։ 28-ամյա Լարան հայտնվել է «Tatler» ամսագրի էջերում և ակնհայտորեն չի ամաչում իր փարթամ կազմվածքից։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի դուստրը՝ Լարա Ջոնսոն-Ուիլերը, հատուկ ձգող ներքնազգեստով լուսանկարվել է հանրահայտ «Tatler» ամսագրի համար։ 28-ամյա Լարայի լուսանկարները հրապարակվել են ամսագրի Instagram-յան էջում:

«Միջնադարյան կորսետներից մինչև Բրիջիթ Ջոնս՝ (հայտնի գրքի և ֆիլմի հերոսուհին. խմբ.) մարմինը մոդելավորող հագուստը երկար ճանապարհ է անցել։ Ձգող, ուղղիչ ներքնազգեստի նոր սերունդը էլեգանտ և ոգեշնչող տեսք ունի։ Լարա Ջոնսոն-Ուիլերը փորձում է որոշ մոդելներ», - գրել է «Tatler»-ը։

Երևում է, որ բավականին թմբլիկ, փարթամ կազմվածքով Լարան բնավ չի ամաչում ֆոտոխցիկների առջև, լրիվ հակառակը՝ բավականին վստահ կեցվածք է ընդունում։ Առաջին լուսանկարում քաղաքական գործչի դստեր հագին թափանցիկ գործվածքից կարված զգեստ է, որը չի թաքցնում սև կրծկալն ու կիսավարտիքը: Բարձրակրունկ կոշիկները ընդգծում են կերպարի նրբագեղությունը։

Երկրորդ լուսանկարում նա սև, նեղ կիսաշրջազգեստով է, որը համալրվում է կորսետով և կարճ կարդիգանով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatler (@tatlermagazine)

Լարան, մեկնաբանելով իր դեբյուտային ֆոտոշարքը, նշել է, որ այդ հագուստը չի ուղղի այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր մարմնում, բայց ճիշտ կարված ներքնազգեստը կարող է ընդգծել բնությունից տրվածը և մարմինը մոտեցնել նախընտրած տեսակին:

Նշենք, որ Լարան նորաձևության ոլորտով հետաքրքրվել է վաղ մանկությունից, նա նաև ցանկացել է լրագրող դառնալ։ Այժմ զբաղվում է գրականությամբ և աշխատում որպես հեռուստահաղորդավարուհի։

Բորիս Ջոնսոնն ու Քերրի Սայմոնդսը լուսանկար են հրապարակել իրենց գաղտնի հարսանիքից

Լարան Բորիս Ջոնսոնի չորս երեխաներից ավագն է՝ նրա երկրորդ կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջերս ամուսնացավ երրորդ անգամ։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

114
թեգերը:
Լուսանկար, դուստր, Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա
Սյունիք

Ջուր ստանում էին երեք օրը մեկ. Խնածախ գյուղում վերջապես խմելու ջուր կունենան

37
(Թարմացված է 18:32 27.07.2021)
Մոտ մեկ տարվա ընթացքում գյուղի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Խմելու ջուրը վերջապես կհասնի Սյունիքի մարզի Խնածախ գյուղը։ Լուրը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Պարզվում է՝ Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի էլ ունեցել, բնակիչները տարիներ շարունակ զրկված են եղել խմելու ջրից։

Ներկայում բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ՝ սահմանափակ քանակությամբ։ Գյուղացիները ստիպված էին ջուր բերել բնակավայրից հեռու գտնվող վայրից, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։

«Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարության տեղեկություններով՝ շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի փետրվարին։

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

37
թեգերը:
Հայաստան, ջուր, Գյուղ, Սյունիք
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի
Բելգիա

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

0
(Թարմացված է 20:18 27.07.2021)
Երկրին հարյուրավոր միլիոնների վնաս է պատճառվել, տուժած շրջանների վերականգնման համար տարիներ կպահանջվեն:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 41-ի։ Հուլիսի 14, 15-ին տեղի ունեցած աղետից հետո մինչ այսօր երկու անձ անհետ կորած են համարվում։

«Վալոնիայի 262 մունիցիպալիտետներից 202-ը օգնություն կստանան որպես տարերային աղետից տուժած շրջաններ։ Դա ցույց է տալիս այս աղետի մասշտաբները»,- նշել է Վալոնիա նահանգի ղեկավար Էլիո դի Ռուպոն։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 37 զոհի մասին։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Հուլիսի 14-15-ը տեղատարափ անձրևները պատուհասեցին Բելգիայի հարավային նահանգները, ինչի հետևանքով աննախադեպ մասշտաբի ջրհեղեղ սկսվեց։ Իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են հարյուրավոր միլիոն եվրո, տուժած շրջանների վերականգնման համար տարիներ կպահանջվեն:

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ

0
թեգերը:
ջրհեղեղ, Բելգիա
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Ջրհեղեղի հետևանքով Գերմանիայի էրֆթշտադտ քաղաքում տներ են ավերվել. տեսանյութ