Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքը

Ֆիրդուսի տարածքի 12 շենքեր պահպանվելու են․ ԿԳՄՍ նախարարություն

58
(Թարմացված է 15:46 14.07.2021)
2020-ին արժևորվել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որի քանդման հնարավորությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ֆիրդուսի տարածքի 12 շենքեր, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ, պահպանվելու են։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ շենքերից 11-ը հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ, իսկ մեկը 2020-ին է ստացել այդ կարգավիճակը։ Այդ շենքը Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքն է, որի քանդման հնարավորությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում:

«Բացահայտվել է, որ հուշարձանների տարբեր հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից տարբեր տարիների ընթացքում ավելացվել են ապօրինի՝ խախտելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի դրույթները։ Դրանք չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ և կառուցվել են ինքնակամ՝ մեծ վնաս հասցնելով հուշարձանների պատմական ու գեղարվեստական տեսքին։

Հանրապետության 46 հասցեում գտնվող շենքի ճակատագիրը կախված է ԿԳՄՍՆ եզրակացությունից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ՝ ավելի ուշ շրջանում կառուցված կցակառույցներն անհրաժեշտ է հեռացնել՝ հուշարձաններին վերադարձնելով իրենց նախկին տեսքը։ Այս համատեքստում Տիգրան Մեծ փողոցի հուշարձանների ներքին բակերի հատվածների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատող ընկերությունների հետ, որպեսզի դրանք վերականգնվեն նախնական տեսքով», - գրված է հաղորդագրությւոնում։

Նշվում է, որ վերը նշված հուշարձաններից Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը միակն է, որը գտնվում է կառուցապատման անմիջական գոտում։ 2021 թ․ հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է նշյալ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման հայեցակարգը։ Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։

Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման գիտանախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, անհրաժեշտ է ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը, ինչի մասին պատվիրատուն տեղեկացված է:

Հիշեցնենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են, որ Հանրապետության 46 հասցեի շենքը քանդվելու է և պատմամշակութային նշանակություն ունեցող շինությունից մնալու է միայն ճակատային հատվածը։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նամակ է հղել ԿԳՄՍ նախարարությանը` ակնկալելով ստանալ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ։

58
թեգերը:
շենք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հուշարձան, Ֆիրդուսի
Ըստ թեմայի
Ավինյանը նորություն ունի. Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ նոր որոշում է կայացվել
Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»
Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը
Սյունիք

Ջուր ստանում էին երեք օրը մեկ. Խնածախ գյուղում վերջապես խմելու ջուր կունենան

25
(Թարմացված է 18:32 27.07.2021)
Մոտ մեկ տարվա ընթացքում գյուղի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Խմելու ջուրը վերջապես կհասնի Սյունիքի մարզի Խնածախ գյուղը։ Լուրը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Պարզվում է՝ Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի էլ ունեցել, բնակիչները տարիներ շարունակ զրկված են եղել խմելու ջրից։

Ներկայում բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ՝ սահմանափակ քանակությամբ։ Գյուղացիները ստիպված էին ջուր բերել բնակավայրից հեռու գտնվող վայրից, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։

«Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարության տեղեկություններով՝ շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի փետրվարին։

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

25
թեգերը:
Հայաստան, ջուր, Գյուղ, Սյունիք
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի
Հոգեբուժարան. արխիվային լուսանկար

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

79
(Թարմացված է 18:01 27.07.2021)
Առաջարկվում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։

Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան

Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

 Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:  

79
թեգերը:
Հայաստան, ՀՀ գլխավոր դատախազություն, հոգեբուժարան
Ըստ թեմայի
Կենտրոնը գերբեռնված է. ՄԻՊ–ի աշխատակիցներն  անակնկալ այցելել են Նուբարաշենի հոգեբուժարան
Անպատիժ մնացած սպանություններ, կամ հոգեբուժարան տանող ճանապարհներն արյունոտ են
Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին
Վարդան Ոսկանյան

Իրանի սոցիալական ցույցերին տրվում է քաղաքական բնույթ. ի՞նչ եմ ուզում որոշ արտաքին ուժեր

0
(Թարմացված է 19:07 27.07.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին։
Ոսկանյան. «ԱՄՆ–ի պատժամիջոցներն ազդում են, բայց իրանական տնտեսությունը կաթվածահար վիճակում չէ»

Իրանում ընթացող բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ սոցիալական բնույթի են, սակայն, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը, որոշ արտաքին ուժեր`ի դեմս Իրանի հակառակորդների և թշնամիների, փորձում են այդ ցույցերին հաղորդել քաղաքական բնույթ։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով` դա արվում է տեխնոլոգիական գրեթե բոլոր միջոցներով, մասնավորապես փորձ է արվում բողոքի ալիքն ուղղորդել դեպի Իրանի վարչակարգի կողմը։

«Այդ առումով որոշակի հաջողության հասել են, որովհետև բողոքի ակցիաների ժամանակ հնչել են նաև քաղաքական կոչեր։ Բայց ամենավտանգավորն այդ գործողությունների ֆոնին Իրանի ներսում անջատողականության խթանման փորձերն են, հատկապես Ատրպատականում պանթուրքական խմբավորումների արհեստական ակտիվացումը դրսի ուժերի կողմից, իսկ այդ գործում անմասն չէ Ադրբեջանի Հանրապետությունը։ Անդրկուլիսային մասնակցություն ունի նաև Թուրքիան։ Վերջինս ձգտում է հարավային Խուզեսթան նահանգում բնակվող արաբներին նույնպես ներգրավել անջատողական գործողություններում` հաշվի առնելով նաև Իսրայելի ազդեցությունը Իրանի հարավ–արևմտյան շրջանների վրա»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` թեև բողոքի գործողությունները շարունակվում են, սակայն Իրանի պետական մարմինները ընդհանուր առմամբ վերահսկում են իրավիճակը։ Ատրպատականում, օրինակ, տեղի են ունեցել պանթուրքական խմբավորումների ակտիվիստների ձերբակալություններ։

Իսկ Խուզեսթան նահանգը, նավթարդյունաբերության կենտրոն լինելուց բացի, ունի նաև գյուղատնտեսական կարևոր նշանակություն, և բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսությամբ, այստեղ իրավիճակը խնդրահարույց է դարձել սակավաջրության ու երաշտի պատճառով։ 

Իրանագետի խոսքով` Խուզեսթան նահանգում անկայունություն սերմանելու փորձերն ունեն բավական երկար պատմություն։ Այդտեղ փորձ է արվում ստեղծել անջատողականության օջախ, որը կխաթարի Իրանի նավթարդյունաբերության բնականոն գործունեությունը և կվտանգի երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրանում բողոքի ակցիա են անում ջրի բացակայության պատճառով. տեսանյութ

Ըստ նրա` թեև Իրանի իշխանությունները զգալի վնասներ են կրում ամերիկյան պատժամիջոցներից, բայց խոսել այն մասին, որ իրանական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, տեղին չէ։ Ամերիկյան պատժամիջոցները միտված են Իրանում վարչակարգ փոփոխելուն, սակայն այդ առումով նպատակին չեն ծառայել։ Ավելին, Իրանը նույնիսկ ճնշումների ներքո ամրացրել ու մեծացրել է իր դիրքերն աշխարհաքաղաքականության մեջ։        

Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները

Նշենք, որ միջազգային լրահոսի համաձայն` Իրանում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ջրի պակասի և սոցիալական կացության վատթարացման պատճառով: Մասնավորապես, իրավիճակն Իրանում վատթարացել է երաշտի, կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և ամերիկյան պատժամիջոցների արդյունքում տնտեսական անկման հետևանքով:

Հիշեցնենք, որ ցույցերը սկսվել են հուլիսի 15-ին Խուզեսթան նահանգի տասնյակ ավաններում, դրանք շարունակվում են մինչ օրս և արդեն տեղափոխվել են մայրաքաղաք Թեհրան։ 

0
թեգերը:
ոռոգման ջուր, Բողոքի ակցիա, Իրանի Իսլամական Հանրապետություն