Լամպ

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիան մի քանի ժամով անջատվելու է

95
(Թարմացված է 09:39 14.07.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նորք` 7-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք` 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 48, 51, 52, 53, 58 շենքեր, թիվ 88 դպրոց, թիվ 117 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Արեշ 7փ. 1-10; 11փ. 69-102; 20փ. 1-29; 22փ. 1-14; 24փ. 1-40 սեփական տներ, Դիմիտրովի նրբ. 49-75 սեփական տներ,

11:00-17:00 Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 1/21 շենք, Ադոնցի փ. 10, 12, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 2/1, 2/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 89 շենք, Հր. Քոչարի փ. 16 և 16/1 շենքեր, Բագրատունյաց պող․34, 36 շենքեր և սեփական տներ, Շարուրի փ․8, 12, 14, 16, 18, 20, 22 շենքեր, Շարուրի փ․24, 24բ, 24գ, 26ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օղակաձև այգու 6 հատված, Խանջյան փ. 6/7 շենք, Նալբանդյան փ. 116 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Քուչակ, Եղիպատրուշ, Երնջատափ, Արալանջ, Շողակն և Ջրամբար գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Արբաթ և Ազատաշեն գյուղեր մասնակի,

10:00-16:00 Երասխ և Տափերական գյուղեր մասնակի,

10:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի,

10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-14:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղի մասնակի, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Հերմոն, Վարդահովիտ, Գողթանիկ, Գետափ գյուղեր, Գլաձոր և Շատին գյուղեր մասնակի,

10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս և Երևանյան խճուղի մասնակի,

10:00-15:00 Ռինդ գյուղ մասնակի,

10:00-16:00 Գոմք և Կապույտ գյուղեր,

Կոտայքի մարզում՝

11։00-13։00 Արզնի համայնք՝ Արզնի-2 թաղամաս, Զառ, Սևաբերդ գյուղեր և հարակից տարածքներ, Արզնի գյուղ մասնակի, «ԱրմԷդնա» ՍՊԸ, «Իվան Հարությունյան», «Ռ․ Մելքոնյան», «Կարեն Նիկոյան», «Մհեր Արամյան», «Բալաբեկ Քոչարյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ, Գառնի գյուղեր մասնակի,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Կաշվի գործարան, Բանավան, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ավետիսյան, Ուզբեկական, Շվեցարական, Գլենդել, Գալոի Պուճախ, Իտալական թաղամասեր, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր, Գեղասար, Շիրակամուտ, Կաթնաջուր, Նոր Պառնի, Սարալանջ, Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ գյուղեր:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

95
թեգերը:
Լույս, էլեկտրաէներգիա, Հայաստան, Մարզ, Երևան
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Դավիթ Քոչարով

Դավիթ Քոչարովը նշանակվել է ռուսական խոշորագույն Rutube տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր

5
(Թարմացված է 17:14 03.08.2021)
Rutube հարթակի վերագործարկման մասին հայտնի է դարձել ապրիլին։ Այն պատկանում է «Գազպրոմ մեդիա» հոլդինգին, որը 2020 թվականի վերջին փակել է տեսահոսթինգի 100% կոնսոլիդացման գործարքը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսական Rutube-ի առաջատար տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Դավիթ Քոչարովը։ Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի ու պրոդյուսեր Թինա Կանդելակին՝ հղում անելով «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայությանը։

«Դավիթ, շնորհավորում եմ քեզ այս վաստակած նշանակման կապակցությամբ: Դու այն մարդն ես, որը և՛ ՍՏՍ-ում, և ivi - ում միշտ աշխատել է մինչև վերջ, աշխատել է դեկտեմբերի 31-ին և մինչև վերջ մոնտաժել է նյութը։ Դրա համար էլ գնահատում եմ», - գրել է Կանդելակին։

Նա ավելացրել է՝ շները հաչում են, քարավանը գնում է արտահայտությունը, հավանաբար ակնարկելով այդ բարձրության ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Քոչարովը պատասխանատու կլինի բովանդակության, կոնտենտ մարքեթինգի ու Rutube Originals-ի գործարկման համար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի հայազգի փոխքաղաքապետին. տեսանյութ

2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ Քոչարովը զբաղեցրել է ivi առցանց կինոթատրոնի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Եղել է նաև ՍՏՍ հեռուստաալիքի մարքեթինգի գծով տնօրեն (2019 թվական), ՏՆՏ հեռուստաալիքի համացանցի ու արտաեթերային պրոմո-բաժնի ղեկավար (2013 թվականի ապրիլ -2015 թվական): Նա ՍՏՍ ու Ռոսիա հեռուստաալիքների համար կոնտենտ արտադրող «Goose Goose Films» փրոդաքշն ստուդիայի հիմնադիրն է։

Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը

5
թեգերը:
Դավիթ Քոչարով, պրոդյուսեր, հայ
Ըստ թեմայի
Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի
Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել

«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել. 25-ամյա Լաուրան 4 տղայի մայր է դարձել

115
(Թարմացված է 15:59 03.08.2021)
Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու, այն դեպքում, երբ մեկ արու զավակ ունեին՝ 5–ամյա Նարեկը:

«Արեգը, Արենը և Արամը ծնվել են հուլիսի 21-ին, 1700, 1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34–35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երջանիկ մայրիկը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին հոգատար, ջերմ վերաբերմունքի համար:

«Չկա առավել մեծ երջանկություն, քան բազմազավակ մայր լինելը»,–շնորհակալություն է հայտնել երիտասարդ մայրիկը։

Երևանում 53-ամյա կինը զույգ փոքրիկներ է լույս աշխարհ բերել. տեսանյութ

Երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։

Լեռնանիստի եռակի ուրախությունը. պատերազմի սթրեսն ընտանիքը եռյակի ծնունդով է հաղթահարում

115
թեգերը:
Հայաստան, Երևան, եռյակ
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

0
Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինն այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Чрезвычайный и Полномочный посол Ирана Аббас Бадахшан Зохури и военный атташе посольства, полковник Бахман Садегин в посетили приграничные территории Гегаркуникской области (3 августа 2021). Гегаркуник
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը` դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

0
թեգերը:
Հայաստան, ծիրան, Դեսպան, Վերին Շորժա, Սահման