Գյումրի

Գյումրու երիտասարդական զբոսայգին ապօրինի կերպով վաճառվել է. քրգործ է հարուցվել

63
(Թարմացված է 15:47 13.07.2021)
Վաճառքից մեկ տարի անց Գյումրու երիտասարդական զբոսայգին վերավաճառվել է 3 անգամ ավելի թանկ գնով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Գյումրու երիտասարդական զբոսայգու տարածքն ապօրինի օտարվել է, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։

Նշենք, որ հունիսի 25-ին Aravot.am-ի կայքում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը, որի հետքերով էլ գնացել էր դատախազությունը։

«Պարզվել է, որ Գյումրու Վ. Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3000քմ մակերեսով հողամասը, որում ներառված են նաև քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, վաճառվել են։ Գյումրու համայնքապետարանի կողմից այդ տարածքի վաճառքը կայացել է 2018թ. մարտի 19-ին` 3 726 000 դրամով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, այդ հողերն օտարվել են Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին, իսկ կադաստրն էլ 2018թ. մայիսի 21-ին գրանցել է նշված անձի սեփականության իրավունքը:

Դրանից հետո` 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12 մլն դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատիրոջը։ Գյումրիի համայնքապետարանն էլ այդ ընկերությանը տվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:

«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Կատարվում է նախաքննություն:

63
թեգերը:
Գյումրի, զբոսայգի, Քրեական գործ
Ըստ թեմայի
Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել
Քաջարանի համայնքապետին բերման են ենթարկում ԱԱԾ. տեսանյութ
Նոր բացահայտումներ կլինեն, քրգործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը. «Ժողովուրդ»
Դավիթ Քոչարով

Դավիթ Քոչարովը նշանակվել է ռուսական խոշորագույն Rutube տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր

23
(Թարմացված է 17:14 03.08.2021)
Rutube հարթակի վերագործարկման մասին հայտնի է դարձել ապրիլին։ Այն պատկանում է «Գազպրոմ մեդիա» հոլդինգին, որը 2020 թվականի վերջին փակել է տեսահոսթինգի 100% կոնսոլիդացման գործարքը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսական Rutube-ի առաջատար տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Դավիթ Քոչարովը։ Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի ու պրոդյուսեր Թինա Կանդելակին՝ հղում անելով «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայությանը։

«Դավիթ, շնորհավորում եմ քեզ այս վաստակած նշանակման կապակցությամբ: Դու այն մարդն ես, որը և՛ ՍՏՍ-ում, և ivi - ում միշտ աշխատել է մինչև վերջ, աշխատել է դեկտեմբերի 31-ին և մինչև վերջ մոնտաժել է նյութը։ Դրա համար էլ գնահատում եմ», - գրել է Կանդելակին։

Նա ավելացրել է՝ շները հաչում են, քարավանը գնում է արտահայտությունը, հավանաբար ակնարկելով այդ բարձրության ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Քոչարովը պատասխանատու կլինի բովանդակության, կոնտենտ մարքեթինգի ու Rutube Originals-ի գործարկման համար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի հայազգի փոխքաղաքապետին. տեսանյութ

2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ Քոչարովը զբաղեցրել է ivi առցանց կինոթատրոնի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Եղել է նաև ՍՏՍ հեռուստաալիքի մարքեթինգի գծով տնօրեն (2019 թվական), ՏՆՏ հեռուստաալիքի համացանցի ու արտաեթերային պրոմո-բաժնի ղեկավար (2013 թվականի ապրիլ -2015 թվական): Նա ՍՏՍ ու Ռոսիա հեռուստաալիքների համար կոնտենտ արտադրող «Goose Goose Films» փրոդաքշն ստուդիայի հիմնադիրն է։

Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը

23
թեգերը:
Դավիթ Քոչարով, պրոդյուսեր, հայ
Ըստ թեմայի
Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի
Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել

«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել. 25-ամյա Լաուրան 4 տղայի մայր է դարձել

175
(Թարմացված է 15:59 03.08.2021)
Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու, այն դեպքում, երբ մեկ արու զավակ ունեին՝ 5–ամյա Նարեկը:

«Արեգը, Արենը և Արամը ծնվել են հուլիսի 21-ին, 1700, 1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34–35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երջանիկ մայրիկը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին հոգատար, ջերմ վերաբերմունքի համար:

«Չկա առավել մեծ երջանկություն, քան բազմազավակ մայր լինելը»,–շնորհակալություն է հայտնել երիտասարդ մայրիկը։

Երևանում 53-ամյա կինը զույգ փոքրիկներ է լույս աշխարհ բերել. տեսանյութ

Երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։

Լեռնանիստի եռակի ուրախությունը. պատերազմի սթրեսն ընտանիքը եռյակի ծնունդով է հաղթահարում

175
թեգերը:
Հայաստան, Երևան, եռյակ
Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան

Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը. նա խոսել է Փաշինյանի հետ

0
(Թարմացված է 18:37 03.08.2021)
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը:

«Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը:

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Կութի ու Երասխի վրա

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

0
թեգերը:
Հայաստան, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան, Սահման, Դեմարկացիա, Դելիմիտացիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա
Թաթոյանը սահմանային բնակիչների իրավունքի խախտումները ներկայացրել է միջազգային կառույցներին
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է