Հիվանդանոց

138 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

54
(Թարմացված է 11:07 13.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 71–ով և դարձել 226 597: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 մարդ (+55), կատարվել է 1 242 361 թեստավորում (+4150), առողջացել են վարակվածներից 217 810–ը (+79): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 2 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4549 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 1110։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

54
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Մահ, հիվանդ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1961)
Ըստ թեմայի
«Հաշվապահի քույրը հո չի՞ խաբում…». ահա թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց
«4 օր է` հերթում սպասում եմ». Իրանի քաղաքացին` Երևանում պատվաստվելու պատճառների մասին
Պատրաստ ենք օրերով սպասել․ իրանցիները Երևանում հերթ են կանգնել պատվաստման կետերի մոտ
Երևան, արխիվային լուսանկար

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

32
(Թարմացված է 20:14 01.08.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մի քանի օրով կդադարեն տեղումները։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Այդ օրերին տեղումներ չեն գրանցվի։

Այսօր երեկոյան ժամերին անձրև կտեղա նաև Երևանի առանձին հատվածներում։ Անձրևը կուղեկցվի ամպրոպով, և այդ ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-20 մ/վ–ի։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +21-ից +23։

32
թեգերը:
Հայաստան, եղանակ, Անձրև, Քամի, Կարկուտ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսները Չինաստանում զարդարել ու ճանապարհել են Երևան
8 սեանս` անվճար. ՀՀ–ում առաջին անգամ պետական հոգեբանական աջակցություն են տրամադրում
Ո՞ւմ համար է սեքսը վտանգավոր շոգ եղանակին. խորհուրդներ բժշկից
Ալեքսանդր Ռևա

Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը հրապարակել է դստեր տեսագրությունը և զարմացրել իր հետևորդներին

102
(Թարմացված է 22:55 01.08.2021)
Հայտնի շոումենի դուստրը ոչ մանկական ստեղծագործություն է կատարում, և ակնհայտ է, որ հասկանում է` ինչի մասին է երգը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռուս շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրը՝ Ամելին, երգում է (ավելի ճիշտ ՝ ձայնակցում) ավստրալուհի SIA-ի հիթերից մեկը:

«Սիրտս պատռում է իր ռեպերտուարով։ Ամելի, խնայիր մորդ նյարդերը։ Ում հետաքրքիր է, փնտրեք թարգմանությունը, կամ ես ձեզ կուղարկեմ մեկնաբանություններում, միասին կլացենք», - տեսանյութին կից գրել է Անժելիկան։

Տեսանյութն արդեն ավելի քան 31 հազար դիտում ունի, օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել ու զարմացել, որ աղջիկն անգիր գիտի տեքստը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от A N G E L I K A R E V V A (@angelikarevva)

«Հոր աղջիկն է, մոր երջանկությունը։ Իսկ ինչպես է արտաբերում բառերը` առանց շրջանցելու։ Կեցցես», - գրել է նրանցից մեկը։

«Հիանալի է երգում։ Ապրես, փոքրիկ գեղեցկուհի», - ավելացրել է մեկ ուրիշը։

Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ

Ալեքսանդրն ու Անժելիկան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր: Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։

Իսկ եթե ամուսինը տեսնի՞. համացանցում քննարկում են Ալեքսանդր Ռևայի հայ կնոջ լուսանկարը

Անժելիկայի հայրը հայ է, մայրը` ռուս։

Իսկական հայուհի. Ալեքսանդր Ռևան հրապարակել է դստեր լուսանկարներն ու պարծեցել նրանով

102
թեգերը:
Ալեքսանդր Ռևա, երեխա, տեսանյութ
Ըստ թեմայի
Ադրբեջանցի Նաթելան` Լոբոդայի նախկին պրոդյուսերը, խոստովանել է, որ հայկական արմատների ունի
Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն
«Սովածեր եմ». Սիլվա Հակոբյանի փոքրիկ դստեր զվարճալի տեսանյութը
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում

0
(Թարմացված է 08:51 02.08.2021)
«Սպիտակ արջը» հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիպիական խաղերի քառորդ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամաբ։

«Սպիտակ արջի» համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց ֆինը Ալեքսանյանին գլորել պարտերից չկարողացավ։ Բայց նվազագույնառավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։

Երկրորդ մրցափուլում Արթուր հաստատեց իր բարձր կարգը ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղը դրեց։ Նախ Արթուրը վաստակեց մեկ միավոր ու պարտերում աշխատելու հնարավորություն։ Եվ հետո, երկու անգամ գլորելով մրցակցին, առաջ անցավ հաշվի մեջ 5։1 հաշվով։

Սավոլայնենը ստիպված էր հարմարվել պարտության հետ, իսկ Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

0