Գորիս

Գորիսի համայնքապետարանում 38 մլն դրամ են յուրացրել․ հարուցվել է քրեական գործ

81
(Թարմացված է 17:06 12.07.2021)
Հայտնաբերված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են քննչական կոմիտեում բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հարուցվել է քրեական գործ՝ Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված 38 մլն 440 հազար դրամի  չարաշահումների առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Նշվում է, որ 2021-ի մարտին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016-ի հունվարի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:

Արձանագրվել են տարաբնույթ խախտումներ, մասնավորապես հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, ոչ նպատակային ծախսեր։

Այս ամենի արդյունքում նախնական տվյալներով պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս։ Արձանագրվել է նաև, որ համայնքապետարանը օտարել է մի շարք ավտոմեքենաներ։

Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը

Հայտնաբերված խախտումների շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով Գորիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե բացատրություն տալու, սակայն չեն ներկայացել:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնակի խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեկան կեղծիք, փաստաթղթերի կեղծում):

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են գործողություններ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նորաոճ նստարաններ` Գորիսում. դիզայնի հեղինակները համայնքի երիտասարդներն են

81
թեգերը:
Գորիս, խարդախություն, Քրեական գործ
Ըստ թեմայի
Գորիսում շինարարական եռուզեռ է. քաղաքի պատմական միջուկն արդեն վերականգնվել է
Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալեցին
Մքասիմ Գալկին և Ալլա Պուգաչովա. արխիվային լուսանկար

«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ

16
(Թարմացված է 22:53 04.08.2021)
Պուգաչովան գնահատել է ամուսնու ռետրո անակնկալը. այժմ համացանցի օգտատերերը քննարկում են ոչ թե նվերը, այլ պրիմադոննայի հումորը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:

Գալկինը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։

Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։

«Սիրում եմ երիտասարդներին», - պատասխանել է Պուգաչովան։

«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:

««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,–գրել են նրանք։

Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։

16
թեգերը:
Ռուսաստան, ավտոմեքենա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ
Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգում բուժվել ցանկացող օտարերկրացիների տասնյակում նաև հայերն են

13
(Թարմացված է 22:55 04.08.2021)
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մոտ երեք տասնյակ առողջարաններ պատրաստ են ընդունելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հատուկ վերականգնողական ծրագրերով կօգնեն օտարերկրացիներին ազատվել կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ եկած բարդություններից։ Այստեղ բուժվել ու վերականգնվել ցանկացողների մեծ մասը ԱՊՀ երկրներից է։ Քաղաքի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ այդ երկրներից Ռուսաստան հասնելն ավելի հեշտ է։ Վերականգնողական ծրագրերը հասանելի են առողջարաններում։

Մինչև 2021 թվականի ավարտը բժշկական զբոսաշրջության շնորհիվ Սանկտ Պետերբուրգի իշխանություններն ակնկալում են ընդունել 99 հազար օտարերկրացու։ Անցյալ տարի առողջությունը վերականգնելու համար քաղաք է այցելել 96,7 հազար օտարերկրյա քաղաքացի։

Այս տարվա մայիսի տվյալներով՝ քաղաքն արդեն ընդունել է գրեթե 41 հազար հոգու: Հիվանդների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներն են (11 հազար մարդ), երկրորդ տեղում Տաջիկստանն է (7,2 հազար մարդ), իսկ երրորդում ՝ Ուկրաինան (4,5 հազար մարդ):

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

Սանկտ Պետերբուրգում բժշկական օգնություն ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների թվով տասնյակում է նաև Հայաստանը։ Այս ցանկում են Բելառուսը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան և Չինաստանը: Խոսքը ոչ միայն այն օտարերկրացիների մասին է, որոնք հատուկ բուժման նպատակով են մեկնում Ռուսաստան, այլև Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող ներգաղթյալների մասին։

Այսօր կորոնավիրուսը հաղթահարած օտարերկրացիներին Պետերբուրգում պատրաստ են ընդունել 28 առողջարաններ։

Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» մանրէահիմքեր

13
թեգերը:
Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր