Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերում էլեկտրամատակարարման ընդհատումներ կլինեն

63
(Թարմացված է 09:14 12.07.2021)
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

11:00-17:00 Բագրատունյաց պող․8, 10 շենքեր, Արագածի փ․ 93, 93ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 112 շենք, Փափազյան նրբանցքի և Փափազյան 2-րդ նրբանցքի սեփական տներ, Կովկասյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ․ 3 շենք, Հր․Քոչար փ․ 16, 16/1 շենքեր, Սունդուկյան փ․ 15/4 շենք, Կոմիտասի պող․ 3-7/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բակունցի, Գյուլբենկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք՝ 7-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Շաղափ գյուղ մասնակի,

10:00-14:00 Խաչփար և Ազատաշեն գյուղեր մասնակի,

10:30-14:30 Բուրաստան գյուղ մասնակի,

10:00-16:00 Տափերական և Երասխ գյուղեր մասնակի,

10:30-16:00 Շաղափ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-14:00 Եղեգնաձոր քաղաք Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղի մասնակի, Գետափ գյուղ, Գլաձոր և Շատին գյուղեր մասնակի,

10:00-15:00 Խաչիկ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Գեղաշեն, Ջրվեժ, Բալահովիտ և Գառնի գյուղեր մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։00-16։30 Սևան քաղաք՝ Նաիրյան փ. 129-153, Նալբանդյան փ. 24-35, Սայաթ-Նովա փ. 4-10, Սյունյաց փ. 13 առանձնատների բաժանորդներ, Գոմաձոր թաղամասն ամբողջությամբ, Հեռուստակայան, «Մարս» կոոպերատիվ, «Էռլիան» ՍՊԸ, Կապի հանգույց, Սևանի ոստիկանության բաժնի ռեզերվ սնուցում և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Արսան-1» և «Արսան-2» արևային կայաններ և «Գրին ֆարմեր» ջերմոց,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղեր,

Լոռու մարզում՝

10:00-16:00 Ռոբոտներ և Ջեկի ավաններ,

11:00-17:00 Շահումյան գյուղ,

Սյունիքի մարզում՝

10:30-17:00 Հացավան գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Հոսանքազրկումները ՀԷՑ-ի հետ կապ չունեն․ ո՞վ է մեղավոր

63
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Հայաստանն առավելագույնս կփորձի էլեկտրաէներգիայով օգնել Իրանին
Նոր նավթատենդ․ որքա՞ն կվաստակի Ռուսաստանը
Տեղամասերում հոսանքազրկումների պահին խախտումներ գրանցվե՞լ են. Մուկուչյանի մեկնաբանությունը
Facebook

Գեղարքունիքի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան մերկ պարել է. նրան սպառնացել են խայտառակել

73
(Թարմացված է 21:36 31.07.2021)
Գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնել է համացանցով մերկանալ ու պարել, որից հետո նրան սպառնացել են, որ եթե 1500 դոլար չվճարի, ապա նրա մերկապարը կհրապարակեն սոցցանցերում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունիսի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

«Շփման ժամանակ գյուղապետարանի գլխավոր մասնագետն այդ օգտատիրոջ խնդրանքով մերկացել է, իսկ օգտատերը տեսազանգի ընթացքում նկարահանել է նրան և մեկ օր անց, երբ նրանց միջև սոցցանցում հերթական շփումն է եղել, նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ եթե գումարը չտա, այդ տեսանյութը հրապարակելու է նրա հարազատների ֆեյսբուքյան էջերում»,–գրում է կայքը:  

Որոշ ժամանակ անց այլ՝ «Պետրոս Կարապետյան» անվամբ օգտատերը կապ է հաստատել գյուղապետարանի աշխատակցի հետ և սոցիալական ցանցի միջոցով տվել ցուցումներ, թե ինչպես նշված գումարը փոխանցի: Սակայն գյուղապետարանի պաշտոնյան նրան տեղեկացրել է, որ «մերկապարի գումար չունի, ընկած են վարուցանքով, առաջիկա օրերին էդ գործերը պրծնի, մի բան կկպցնի, գումարը կտա»: 

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:  

73
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Գյուղապետ, սոցցանցեր, Պար, ՀՀ Ոստիկանություն
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

107
(Թարմացված է 20:14 31.07.2021)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Նրա հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

И.о. премьер-министра Никол Пашинян на панихиде Армена Шекояна (31 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

1976-1990 թվականներին աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1992-1997 թվականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր գրող Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից։ Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։

Արմեն Շեկոյանը մահացել է հուլիսի 29-ին, կյանքի 68–րդ տարում։

107
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Արմեն Շեկոյան, հոգեհանգիստ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

0
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

0
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը