Ծաղկաձոր. արխիվային լուսանկար

Ջերմաստիճանը դարձյալ կբարձրանա, բայց տեղումները չեն հեռանա. եղանակի տեսություն

112
(Թարմացված է 22:44 11.07.2021)
Մարզերում հուլիսի 12-16-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` նաև կարկուտ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Այս շաբաթ ջերմաստիճանը Հայաստանում դարձյալ կբարձրանա` 3-5 աստիճանով, բայց տեղումները չեն դադարի։

Կաննի մերկ գեղեցկուհուց մինչև 78-ամյա խնամված հավաքարար և Վարդավառ. շաբաթը`լուսանկարներով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով` երկուշաբթի` հուլիսի 12-ին մայրաքաղաք Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 37 աստիճան։ Շաբաթվա մյուս օրերին 1-2 աստիճանով կնվազի` հասնելով մինչև 34 աստիճանի։ Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն

Հուլիսի 12-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մարզերում հուլիսի 12-16-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` նաև կարկուտ։

Ինչպես տոնեցին Վարդավառը հեթանոսական Գառնու տաճարում. տեսանյութ

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

112
թեգերը:
Անձրև, Արցախ, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1252)
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

54
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

54
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

69
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

69
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան
Տարոն Հովհաննիսյան

Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին

0
(Թարմացված է 14:58 28.07.2021)
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանը, Ադրբեջանի հրահրած սադրանքների դրդապատճառներին և միջնորդական խաղաղարար առաքելությունները ձախողելու վարքագծին։
Տարոն Հովհաննիսյան. «Ադրբեջանը տորպեդահարում է Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությունը»

Ադրբեջանցիներն ամեն կերպ ուզում են կնքել մի պայմանագիր, որում կամրագրվեն իրենց բոլոր պահանջները, և որով դե ֆակտո կլեգալացվի Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարոն Հովհաննիսյանը։

«Այսինքն` Իլհամ Ալիևի ուզածը Հայաստանի միակողմանի զիջումների փաստաթղթային ամրագրումն է, ինչի ուղղությամբ էլ ադրբեջանցիները շարունակ ձգտում են ճնշում գործադրել»,– նշեց վերլուծաբանը։

Ադրբեջանական կողմը, մայիսից սկսած, անընդհատ լարում է իրավիճակը և շարունակաբար իրականացնում ագրեսիվ գործողություններ ո՛չ միայն հայկական դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի նկատմամբ, իսկ վերջին տասն օրվա ընթացքում ակտիվացել է նաև Երասխի հատվածում` փորձելով գրավել հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող մի քանի դիրքեր և առաջխաղացում ապահովել ՀՀ սուվերեն տարածքի հաշվին։ Հովհաննիսյանի խոսքով` կողմերի միջև նախապես պետք է լիներ հանդիպում, քննարկում ՌԴ միջնորդությամբ, մինչդեռ Ադրբեջանը փաստացի տորպեդահարում է Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությունը։

«Հետևաբար Բաքվի քաղաքականությունը վկայում է այն մասին, որ ամեն կերպ փորձում է խուսափել, խափանել խաղաղ բանակցություններ սկսելու համանախագահների ջանքերը և այդ գործընթացից դուրս մնալու համար ստեղծում է լարվածություն»,– ավելացրեց նա։

Հովհաննիսյանի կարծիքով` ադրբեջանական կողմն ագրեսիվ գործողություններով փորձում է նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերում զիջումների գնալու համար։ Ըստ նրա` թեև Բաքվից հնչող հայտարարություններում նշվում է խաղաղության պայմանագիր կնքելու մասին, բայց այնպիսի նախապայմաններ են առաջադրվում, ինչն անհնարին է դարձնում գործընթացը։

Ըստ վերլուծաբանի` խաղաղության պայմանագիրն իր բաղադրիչներով աշխատատար և ծավալուն գործընթաց է, ուստի պետք է կայանան հանդիպումներ, որոնց ընթացքում հնարավոր կլինի գալ փոխզիջումային տարբերակի, այսինքն` անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր տեսլական, նոր հետո իրականացնել քայլեր, իսկ այդ դեպքում Ադրբեջանը պետք է հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից, զորքերը հետ քաշի ՀՀ տարածքից, ստեղծի խաղաղ պայմաններ հետագա քննարկումների համար, ինչը թույլ կտա տեսականորեն ինչ–որ արդյունքի գալ խաղաղության պայմանագրի տեսքով։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Տարոն Հովհաննիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ