Սոնա Ռուբենյան. արխիվային լուսանկար

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. նրա ընտրյալը շքեղ անակնկալ է մատուցել. տեսանյութ

397
(Թարմացված է 14:18 11.07.2021)
Սրտաձև կարմիր փուչիկներ ու ծաղիկներ, ռոմանտիկ երաժշտություն։ Սիրահարված տղան ամեն ինչ արել էր Սոնայի օրը տոն դարձնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Այս մասին տեղեկանում ենք yessayanphoto ինսթագրամյան էջից։ Երգչուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ Էմիլը`նրա ընտրյալը, Սոնայի աչքերը կապած նրան բերում է հեքիաթային զարդարված մի վայր։ Սրտաձև կարմիր փուչիկներն ու ծաղիկները, ռոմանտիկ երաժշտությունը դիտողներին հուշում են, թե ինչ է կատարվելու։

Պարզվում է` այնտեղ էին հավաքվել Սոնայի և Էմիլի մտերիմներն ու ընկերները։ Աչքերի կապը քանդելով` Էմիլը մատանին է նվիրում Սոնային, որով ամուսնության առաջարկություն է անում նրան։

«Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը. I said yes (ես ասել եմ` այո)»,–տեսանյութին կից Facebook–ի իր էրում էլ գրել է երջանիկ երգչուհին։

Սևակ Ամրոյանի և Սոնա Ռուբենյանի «խելահեղ տանգոն» հետևորդների մոտ հարցեր է առաջացրել

Զույգին նախապես սպասել են Գարիկ Պապոյանն ու կինը` Մարիաննան, Ավետ Բարսեղյանը և այլք։

Նշենք, որ Էմիլն ու Սոնան իրենց հարաբերությունների մասին հետևորդներին հայտնեցին տարեսկզբին։ Այսդ ժամանակ Սոնան առաջին անգամ լուսանկար հրապարակեց ընտրյալի հետ՝ նրա տարեդարձի առթիվ: 

397
թեգերը:
անակնկալ, Սոնա Ռուբենյան, երգչուհի, ամուսնություն
Ըստ թեմայի
Հիվանդ եմ թարախային անգինայով. երգչուհի Սոնա Ռուբինյանին բուժում են ընկերները
Ապրել եմ, ապրում եմ ու ապրելու եմ Հայաստանում. Սոնա Ռուբենյանը բացել է «լուսնի» գաղտնիքը
Սոնա Ռուբենյանը մի հատված է երգում Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգից
Սյունիք

Ջուր ստանում էին երեք օրը մեկ. Խնածախ գյուղում վերջապես խմելու ջուր կունենան

5
(Թարմացված է 18:32 27.07.2021)
Մոտ մեկ տարվա ընթացքում գյուղի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Խմելու ջուրը վերջապես կհասնի Սյունիքի մարզի Խնածախ գյուղը։ Լուրը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Պարզվում է՝ Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի էլ ունեցել, բնակիչները տարիներ շարունակ զրկված են եղել խմելու ջրից։

Ներկայում բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ՝ սահմանափակ քանակությամբ։ Գյուղացիները ստիպված էին ջուր բերել բնակավայրից հեռու գտնվող վայրից, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։

«Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարության տեղեկություններով՝ շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի փետրվարին։

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

5
թեգերը:
Հայաստան, ջուր, Գյուղ, Սյունիք
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի
Հոգեբուժարան. արխիվային լուսանկար

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

44
(Թարմացված է 18:01 27.07.2021)
Առաջարկվում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։

Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան

Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

 Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:  

44
թեգերը:
Հայաստան, ՀՀ գլխավոր դատախազություն, հոգեբուժարան
Ըստ թեմայի
Կենտրոնը գերբեռնված է. ՄԻՊ–ի աշխատակիցներն  անակնկալ այցելել են Նուբարաշենի հոգեբուժարան
Անպատիժ մնացած սպանություններ, կամ հոգեբուժարան տանող ճանապարհներն արյունոտ են
Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին