Լցոնած խնձոր

Վարդավառին մատուցվող ուտելիքները բազմազան էին. սիրված տոնի ճաշատեսակների 5 բաղադրատոմս

139
(Թարմացված է 12:24 11.07.2021)
Ավանդական հայկական խոհանոցի բազմազանությունը կարող է զարմացնել ոչ միայն անտեղյակ օտարերկրացիներին, այլ նաև մեզ` հայերիս։

Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպության տոնը) հայկական ամենահայտնի և ուրախ տոներից մեկն է։ Այն նաև Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է։

Հնում այս օրը հայկական ընտանիքներում տոնական սեղան էր բացվում ու մատուցվում հենց այս օրվա համար նախատեսված ճաշատեսակները։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ անդամ, խոհարար Աննա Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Վարդավառը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր կերպ էին տոնում։

«Հնում Վարդավառի տոնին ընդունված էր միմյանց հյուր գնալ ինչպես Ամանորին։ Ամենաուրախ մասից` ջրոցիից հետո, տանտիրուհիները սեղան էին գցում», – պատմում է Մաթևոսյանը։

Նախքան Վարդավառը հավատացյալներն այսպես կոչված խնձորի պաս էին պահում, այսինքն` ընդհուպ մինչ այդ օրը այդ մրգի վրա արգելք էր դրված։ Իսկ Վարդավառի տոնական ուտեստները պետք է պատրաստված լինեին հենց խնձորով` խորհրդանշելով պասի ավարտը։ Ընդունված էր նաև գառ մորթելն ու դրանից խաշլամա կամ խորոված պատրաստելը։

Sputnik Արմենիան առաջարկում է առավել հայտնի հինգ լավագույն ուտեստները, որոնք ավանդաբար մատուցվում էին տոնական այս օրը։

Լցոնած խնձորներ

Հայտնի ավանդական աղանդերներից մեկը, որը սովորաբար հայ կանայք պատրաստում են Վարդավառին` լցոնած խնձորն է։ Որոշ տվյալներով` այս բաղադրատոմսը դարձել է Եվրոպայում հայտնի մի ճաշատեսակի «նախատիպը»` դարչինով և մեղրով խնձորի, որը սովորաբար մատուցվում է պաղպաղակով կամ տաք շոկոլադով։

Այս աղանդերը շատ թեթև և օգտակար է, ինչպես նաև դիետիկ։ Պատրաստման համար անհրաժեշտ է խնձոր, մեխակ, դարչին, շաքարավազ, ընդեղեն, մեղր և գինի։

Սկզբում հանում են խնձորի միջուկը, մանրացնում ընդեղենը։ Խնձորը լցոնում ընդեղենով, ավելացնում մեխակ և շաքարավազ։ Կաթսայի մեջ մի փոքր ջուր լցնում, ավելացնում երկու գդալ շաքարավազ և դարչին։ Կաթսան դնում դանդաղ կրակի վրա և մեջը 15 րոպեով իջեցնում խնձորները մեջը։ Երբ միրգը փափկում է, հանում ենք այն կաթսայից։

Պատրաստում ենք սոուսը. նույն ջրի մեջ ավելացնում մեղր և կարմիր գինի։ Եփում մինչև մածուցիկ խտության գա։ Դնում ենք խնձորներն ափսեի վրա, վրան լցնում սոուսը։ Եթե ավելի քիչ կալորիականության աղանդեր եք ուզում ստանալ, ապա Մաթևոսյանն առաջարկում է պարզապես խնձորը խորովածի նման եփել կրակի վրա։

Նազուկ

Այս աղանդերը գաթա է հիշեցնում և շատ մեծ տարածում ունի մինչ օրս։ Մաթևոսյանի խոսքով` այն ևս պարտադիր պատրաստում են տոնական սեղանին մատուցելու համար, սակայն ի տարբերություն խնձորային աղանդերի, այս մեկը շատ կալորիաներ է պարունակում։ Այն պատրաստելու համար հարում ենք ձուն և շաքարավազը, այնուհետև ավելացնում կարագ և շարունակում հարել։ Մի քիչ կաթ ու համեմունքներ ենք լցնում (դարչին, քրքում, մեխակ), ինչպես նաև մի փոքր ալյուր և խառնում խմորը։

«Անհրաժեշտ է խմորը ծածկել սրբիչով և թողնել մեկ ժամ, որպեսզի այն հանգստանա և բարձրանա», – ասում է Մաթևոսյանը։

Այնուհետև կիսում ենք խմորը, կլոր տեսք տալիս և դնում ջեռոցը։ Հնում աղանդերը պատրաստում էին թոնիրում 20-30 րոպեում։ Նազուկը իր պատրաստման եղանակով շատ է նման հայկական մեկ այլ աղանդերի` տարեհացի։

Ագդակ

Ագդակը գրեթե նույն նազուկն է, պարզապես տապակած։ Այն տապակած խմոր է, որը մատուցվում է մեղրով, շաքարավազով կամ շաքարի փոշիով։ Այս աղանդերը ևս պատրաստում են տոնին ընդառաջ։ Սկզբում հունցում են խմորը` ավելացնելով կաթ, ալյուր, սոդա, ձու։ Թողնում հանգստանա 20-30 րոպե։ Այնուհետև դրանից պատրաստում են գնդեր, որոնք տապակում են կարագով։ Սեղանին մատուցում են վրան մեղր կամ շաքարի փոշի լցնելով։

Բանջարեղենով գառան միս

Հնում ընդունված էր Վարդավառին նաև գառ մորթել և խորոված կամ խաշլամա պատրաստել։ Այսօր ավանդույթը պահպանվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Մաթևոսյանը պատմում է, որ այնտեղ ընդունված է գառան միսը պատրաստել բանջարեղենով։

«Համով Հայաստան»․ «Արտակի խաշլամայի» գաղտնիքը բացահայտված է

Սկզբում մեծ կաթսա են վերցնում, տակը շարում միսը, այնուհետև վրան լոլիկ և կարտոֆիլ ավելացնում, երրորդ շերտով կրկին միս են դնում, հետո` սմբուկ և սոխ։ Այդպես մինչև որ կաթսան ամբողջությամբ ծածկվի։ 100 մգ ջուր են ավելացնում և դնում մարմանդ կրակին։ Նախկինում ուտեստն այս պատրաստում էին թոնիրում, այսօր խարույկի վրա, գազօջախին կամ ջեռոցում։

Տժվժիկ

Գառան փորոտիքից նաև տժվժիկ էին պատրաստում։ Այս ճաշատեսակը միշտ նախուտեստ կամ տոնական սեղանի երկրորդ ուտեստ է համարվել։

© Sputnik / Լաուրա Սարգսյան, Կարեն Եփրեմյան
Շեֆ խոհարարին հյուր․ ինչպես պատրաստել ջաջխ ու տժվժիկ

Պատրաստման համար լուսնաձև կտրատում են սոխը և տապակում մինչև կարմրելը։ Առանձին տապակում են գառան փորոտիքը, վրան ավելացնում սոխը։ Որոշ շրջաններում այս ուտեստի վրա ավելացնում են տոմատ կամ լոլիկ, դասական բաղադրատոմսում այդ բաղադրիչները չեն օգտագործվում։

Բարի ախորժակ։

139
թեգերը:
Հայաստան, Վարդավառ, ուտելիք
Ըստ թեմայի
Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում
Համով Հայաստան. ֆրանսիական «Նիսուազ» աղցանը` հայկական մատուցմամբ
Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս
«Նորք» ԲԿ. արխիվային լուսանկար

17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում

115
(Թարմացված է 20:12 04.08.2021)
Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա չդարձնել ու վստահել մասնագիտական կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Facebook-ի իր էջում նա ներկայացրել է, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսի վիճակագրությունը։

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում։ Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր»,- գրել է Մուրադյանը։

Նա պատվաստվելու կոչ է արել և խնդրել պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։

Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

115
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստումներ, Հայաստան, Արմեն Մուրադյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր
Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննան միլիարդատեր է դարձել

50
(Թարմացված է 19:17 04.08.2021)
Ռիհաննայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում նրա հետևորդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենտին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Ռիհաննա, պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Forbes-ը գրում է, որ նրա կարողությունն այժմ մոտ 1,7 մլրդ դոլար է գնահատվում։

Ներկայացված տվյալների համաձայն ՝ Ռիհաննան իր կարողության մեծ մասը (շուրջ 1,4 մլրդ դոլար) վաստակել է 2017 թվականին իր հիմնադրած «Fenty Beauty» կոսմետիկայի ընկերության շնորհիվ: Բացի այդ, Ռիհաննան բաժնեմաս ունի «Savage x Fenty» ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը գնահատվում է 270 մլն դոլար: Կապիտալի մնացած մասը կազմում են այն եկամուտները, որոնք Ռիհաննան աշխատել է որպես երգչուհի և դերասանուհի։

«Ես ասացի այո». երգչուհի Իջինը նշանվել է

Հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ իր կոսմետիկայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում գովազդը. Ռիհաննան 101 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, 102,5 միլիոն՝ Twitter-ում:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

50
թեգերը:
երգչուհի, միլիարդատեր
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Беларуси Александром Лукашенко (17 июля 2020). Минск

Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

0