Շիկահեր

Կյանքի տևողությունը կախված է մազերի գույնից. գիտնականների հետազոտությունը

142
(Թարմացված է 10:04 11.07.2021)
Պարզվել է, որ կյանքի տևողության վրա ազդում է սեռական հասունացումը, որը բաց գույնի մազերով մարդկանց մոտ ավելի ուշ է տեղի ունենում, քան մուգ մազերով մարդկանց մոտ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Մազերի գույնի ու կյանքի տևողության միջև համահարաբերակցություն կա: Նման եզրահանգման է եկել Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Դանիայի հետազոտողների միջազգային խումբը։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 200 հազար եվրոպացիների առողջության տվյալները և պարզել, որ բաց մազերով մարդիկ ավելի հաճախ են տարբեր հիվանդություններից պաշտպանված լինում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature–ում։

Հետազոտության հեղինակները վարկած են առաջ քաշել, որ շիկահերների դեպքում սովորաբար սեռական հասունացումն ավելի ուշ է տեղի ունենում, ինչն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն է ունենում մեծահասակների օրգանիզմի վիճակի վրա: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մազերի գույնի հետ կապված գենետիկական հաջորդականությունը կապված է այն գեների հետ, որոնք որոշում են սեռական հասունացման արագությունը, ապա մազերի գույնի ու կյանքի տևողության միջև հարաբերակցությունը միանգամայն տրամաբանական է:

Գիտնականներն ասել են` ինչու է ուղեղը հիշում կպչուն մեղեդիները

«Գեները, որոնք ազդում են մաշկի ու մազերի գույնի վրա, հիպոֆիզի միջոցով կապված են այն գեների հետ, որոնցից կախված է սեռական հասունացման տարիքը: Հիպոֆիզը պատասխանատու է սեռական հորմոնների արտադրության համար ու կարևոր է օրգանիզմի սեռական գործառույթների ճիշտ աշխատանքի համար», — ասում են գիտական աշխատանքի հեղինակները:

Մարդիկ, որոնց սեռական հասունությունը համեմատաբար ուշ է տեղի ունեցել, մյուսներից ուշ են ծերանում։ Ակնհայտ է, որ տարիքային հիվանդությունները նրանց մոտ ավելի ուշ են զարգանում։ Շիկահերներն ավելի քիչ են ինֆարկտների ու ինսուլտների զոհ դառնում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ավելի քիչ են տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններից:

Ինչպես է սուրճն օգնում լյարդին․ գիտնականների անսպասելի բացահայտումը

142
թեգերը:
մազեր, գիտնական, հիվանդություն
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն
Սիրում եմ քեզ աղի չափ, կամ սննդակարգ «հայկական ձևով»
Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն

21
(Թարմացված է 19:03 24.07.2021)
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը

Երևանում հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

21
թեգերը:
օդի ջերմաստիճան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին
Ջանիբեկյան զույգը

Պաշտում եմ ձեր հայկականությունը. Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին

466
Ձեռագրերի թանգարան այցելելու համար Էլինան ընտրել է բաց ուսերով նրբագեղ սև բլուզը, որի վրա ասեղնագործած են հայկական այբուբենի տառերը։

Հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը Instagram–ի իր էջում գեղեցիկ կարճ տեսանյութ է հրապարակել Երևանի Հին ձեռագրերի ինստիտուտի ֆոնին և հետևորդներին պատմել` ինչ է Մատենադարանը։

«Մատենադարանը հայկական մշակույթի հպարտությունն է, հին ձեռագրերի աշխարհի խոշորագույն պահոց։ Գրաբարով «Մատենադարան» նշանակում է «ձեռագրերի պահոց»», – հրապարակմանը կից գրել է նա։

Հետաքրքիր է, որ Էլինայի` բաց ուսերով սև բլուզի վրա ասեղնագործած են հայկական այբուբենի տառերը։

Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին

Դանդաղեցված տեսանյութն ուղեկցվում է հայտնի երգչուհի Սիրուշոյի «Ես ու դու» նոր երգով։

Էլինայի բազմաթիվ բաժանորդներն անմիջապես արձագանքել են գրառմանը, իսկ Սիրուշոն կարմիր սրտիկի տեսքով էմոջի է թողել մեկնաբանություններում։

«Պաշտում եմ ձեր հայկականությունը», «Ինչպես միշտ հիասքանչ», «Գեղեցկություն», «Լավագույնն ես», – գրել են համացանցի օգտատերերը։

Մյուս լուսանկարում պրոդյուսերի կինը Մատենադարանի դռների ֆոնին է։

Նրա կերպարը հիանալի համադրվում է դռների նախշերի հետ։

Публикация Элины Джанибекян
Մյուս լուսանկարում պրոդյուսերի կինը Մատենադարանի դռների ֆոնին է։

Էլինա Ջանիբեկյանը մեծ հայրենասեր է և մեծ հաճույքով ժամանակ է անցկացնում պատմական հայրենիքում։ Միևնույն ժամանակ նա հաճախ ուրախացնում է բաժանորդներին ոչ միայն գեղեցիկ, այլև հետաքրքիր և ճանաչողական հրապարակումներով։

Վերջերս Ջանիբեկյան զույգն իրենց կրտսեր որդուն` Արեգին մկրտել էր Վարդենիսի Սուրբ Հակոբ Մծբինեցու եկեղեցում։

466
թեգերը:
Էլինա Ջանիբեկյան, Մատենադարան
Ըստ թեմայի
Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին
Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել
Էլինա Ջանիբեկյանը Երևանի ֆոնին ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

0
(Թարմացված է 09:55 25.07.2021)
Հովհաննես Բաչկովի աԽաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ և հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Խաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Առաջին և երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։

0
թեգերը:
հաղթանակ, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, Տոկիո, Հովհաննես Բաչկով