Արմեն Չարչյան. արխիվային լուսանկար

Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. փաստաբանները դատարան են դիմել

51
(Թարմացված է 17:10 10.07.2021)
Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8–ին Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժել էր, ինչի հետևանքով Չարչյանը մնաց կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար Արմեն Չարչյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8–ին Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժել էր, ինչի հետևանքով Չարչյանը մնաց կալանքի տակ։

«Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործը դատարանի որոշմամբ պետք է կարճվի՝ մինչև դատաքննություն սկսելը»,–ասաց պաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով` դատավորն իրավունք ունի 15–օրյա ժամկետում բացի նիստի օր նշանակելուց, նաև քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել վարույթը։ Ընտ նրա` խոսքը քրեական հետադնդումը բացառելու մասին է, և դատավորը կարող է նմանատիպ որոշում կայացնել, քանի որ կան նման նախադրյալներ։

Ըստ պաշտպանող կողմի` քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՔԾ խոսնակի զեկուցագիրը, իսկ մեղադրող կողմը պնդում է, որ հիմք են հանդիսացել լրատվամիջոցի հրապարակումը կամ վարույթ իրականացնող մարմնի ուսումնասիրությամբ հայտնաբերված հանգամանքները։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

51
թեգերը:
Քրեական գործ, փաստաբան, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Մեղադրող կողմը սխալ է թույլ տվել. Չարչյանի փաստաբանները նոր միջնորդություն կներկայացնեն
Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. դատավորը «դողացող ձայնով հրապարակեց դատավճիռը»
Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն
Կովն ու հովիվը

Հայաստանում քանի՞ մարդ է սիբիրյան խոցով վարակվել. նախարարության պատասխանը

42
Վարակման դեպքեր հայտնաբերվել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել», - նշեցին գերատեսչությունում՝ ընդգծելով, որ դեպքերից ոչ մեկը մահվան ելքով չի եղել։

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ էին արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, լինում է խոտակեր կենդանիների (կովեր, ոչխարներ, այծեր) մոտ: Մարդիկ կարող են վարակվել վարակված կենդանիներից կամ վարակված կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Սիբիրյան խոցի հիմնական կլինիկական արտահայտումները մաշկային են, քիթ-կոկորդի, աղիքային, թոքային։

42
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կով, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր. կան հոսպիտալացվածներ
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ
Լամպ

Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հատվածներում

71
(Թարմացված է 10:03 28.07.2021)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 35, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-351 սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ռոստովյան փ. 34, 36 շենքեր և 2-50 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տներ,

11:00-17:00 Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23, 25, 27 փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23փ. 1/2 շենք, Արաբկիր 25փ. 2-2/1 շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 27 դպրոց, SPS բենզալցակայան, քաղ․Գ․Մաթևոսյան, քաղ․Ա․Ազատյան, թիվ 3 մանկական հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զոհրապի, Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Արազի և Իսակովի փողոցներ մասնակի,

10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։30-14։30 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս մասնակի,

11։00-15։00 Վարդահովիտ գյուղ մասնակի,

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ջրվեժ՝ «Հայմարմար» քարի ատրադրամաս,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,

13։00-16։00 Փյունիկ, Ձորակ գյուղեր, Հրազդանի տարածաշրջան՝ Փյունիկի դպրոց, ԵՊՀ, ԵՊՃՀ ուսումնական բազաներ, «Հասմիկ», «Լուսաբաց», «Նաիրիտ», «Բազե, «Նորալուսին», «Հեքիաթ» մանկական ճամբարներ, «Կիլիկիա» հանգստյան տուն, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության բջջային կայան,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–14։00 Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00–15։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ճամբարակ քաղաք մասնակի, Ներքին Ճամբարակ, Մարտունի, Դպրաբակ, Թթուջուր, Գետիկ, Անտառամեջ, Այգուտ, Կալավան, Մնացավան, Բարեպատ գյուղեր, «Գրիար» ՓԲԸ, «Էյ Էն Ջի» ընկերություն, «Գետիկ-1», «Էրիկ» ՓՀԷԿ-եր,

14։00–15։00 Վարդաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Սառնաղբյուր գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

71
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, անձրև կգա նույնիսկ Երևանում. եղանակի տեսություն
«Կրթական համակարգը հոգեվարքի մեջ է». ո՞րն է բուհերում մեծ քանակով թափուր տեղերի պատճառը
Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ
Կութ գյուղը

Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում

0
(Թարմացված է 11:04 28.07.2021)
Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Վերին Շորժա և Կութ վարչական ղեկավարները որոշ մանրամասներ են հայտնել այս պահին տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներն այս պահին էլ շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները տարհանվել են, Երանոսյանը պատասխանեց. «Ես առաջ եմ եկել, գյուղում չեմ, բնակիչներից տեղյակ չեմ։ Շատ խառն եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»։

Կութ գյուղի ուղղությամբ ոչ գիշերը, ոչ էլ մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը դժվարությամբ է հիշում` վերջին սահմանային միջադեպը նախորդ ուրբա՞թ, թե՞ շաբաթ օրն է եղել։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, կրակոց, Գեղարքունիքի մարզ, Շորժա, Կութ
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում